Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:  

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:

 

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հար­կային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր « գ1.» և «գ2.» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ`

« գ1. կենսաթոշակային վճարը,

գ2. դրոշմանիշային վճարը,»:

Հոդված 2. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «բացառությամբ կենսա­­թո­շա­կա­յին ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի» բառերը փոխարինել «բացա­ռու­թյամբ կենսա­թո­շա­կա­յին ֆոնդերի, երաշխիքային ֆոնդերի և «Հայաստանի Հան­րա­պետու­թյան պաշտ­պա­նության ժամա­նակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատ­ճառ­ված վնասների հա­տուց­ման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում «335-րդ» բառը փոխարինել «327-րդ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 37-րդ կետով հետևյալ բովան­դա­կու­թյամբ`

« 37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները: »:

Հոդված 5. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

    1. 1-ին մասի 1-ին կետում «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի.», իսկ 2-րդ կետում «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի.»:
    2. 1-ին մասը լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով հետևյալ բովան­դա­կությամբ՝

«3) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղա­դրվող դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 2500 դրամ.

4 հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատ­ված­նե­րում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտի­նե­րում տեղադրվող դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 1875 դրամ.

5 միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա­­­պարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատ­ված­նե­րում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտ­­պանական գոտի­նե­րում գովազդ տեղա­դրողի (գովազդակրի) կողմից իր գովազդը տեղադ­րելու դեպքում՝ գովազ­դային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 1000 դրամ:»

Հոդված 6. Օրենսգրքի 191-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով հետևյալ բովան­դա­կությամբ`

«3.1. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա­պարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարան­­ցիկ հատ­ված­նե­րում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտ­պանական գոտի­նե­րում գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղա­դրողները (գովազդակիրները) սոցիալական գովազդի մասով ազատվում են ճանա­պար­հա­յին հարկի վճարումից:»:

 Հոդված 7. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում «և դրանց» բառե­րից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների» բա­ռերը:

Հոդված 8. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ և 5-րդ կետե­րով հետևյալ բովան­դա­կու­թյամբ`

«4) որպես անհատ ձեռնարկատեր՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքով սահմանված դրոշ­մա­նի­շա­յին վճար հաշվարկելու և վճարելու պարտավորությունից,

5) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին (այդ թվում` նաև այն դեպքում, երբ այդ վարձու աշխատողները միաժամանակ ներգրավված են նաև արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության մեջ) ընտանեկան ձեռ­նար­կա­տիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկա­մուտ­ներից «Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան ժամանակ զինծառայող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաս­տանի Հան­րապետության օրենքով սահմանված դրոշ­մա­նի­շա­յին վճար հաշ­վար­կելու և վճա­րելու պարտավորությունից:»:

 Հոդված 9. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառե­րը փոխա­րի­նել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով»:

Հոդված 10. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 8-րդ մասում «8-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    11.09.2017 - 26.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11669

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

14.09.2017

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, նախատեսելով, որ, ըստ էության, ռոյալթի վճարվի նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից: Չնայած Օրենսգրքրի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ռոյալթիի վճարողներ են հանդիսանում ընդերքօգտագործման թափոններից վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալու հանգամանքի, սակայն 197-րդ հոդվածի 2-րդ հոդվածով նախատեսված՝ ռոյալթիի սահմանումը չի վերաբերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքին: Կարծում ենք, որ պետք է տարանջատել ընդերքօգտագործման թափոնների գոյացման ժամանակահատվածները: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող կազմակերպությունները վճարում էին բնօգտագործման վճար՝ արդյունահանված հանքաքարից և ռոյալթի՝ շահութաբերության 25 տոկոսը գերազանցող մեծությունից: 2012 թվականի հունվարի 1-ից վերանայվեց մետաղական օգտակար հանածոների արդյունահում իրականացնող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարի և ռոյալթիի հաշվարկման մոտեցումները՝ երկու վճարատեսակի փոխարեն սահմանվեց մեկ միասնական վճարատեսակ ռոյաթի, վերանայելով նաև ռոյալթիի հաշվարկման կարգը: Անցումային ժամանակահատվածի համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվեց, որ 2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար նշված օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում: Նման դրույթի սահմանումը նպատակ ուներ արդեն մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում բացառել այդ մետաղական օգտակար հանածոների մասով կրկնակի անգամ վճարելու դեպքը: Կարծում ենք, որ նույն խնդիրն առկա է նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարման մասով ռոյալթիի հաշվարկման դեպքում և անհրաժեշտ է բացառել կրկնակի հարկումը բոլոր այն դեպքերում, երբ այդ մետաղական օգտակար հանածոների մասով արդեն իսկ վճարվել է բնօգտագործման վճար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

11.09.2017

Նախագծի հիմնավորման վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք փոխկապակցված են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգավորումների հետ: Տեղեկանքի «Առկա խնդիրների առաջարկվող լուծումները» բաժնում նշված է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներին: Մինչդեռ, ներկայացված նախագծի 2-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններն որևէ առնչություն չունեն Օրենսգրքի ընդունումից հետո ընդունված այլ օրենքներին: Կարծում ենք, որ ճիշտ կլինի նշել, որ նշված փոփոխությունների նպատակն է վերացնել կամ կարգավորել ընդունված Օրենսգրքում առկա տեխնիկական վրիպակները կամ թերությունները: Մյուս կողմից, եթե այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը նախաձեռնում է վերացնել ընդունված Օրենսգրքի թերությունները, կարծում ենք, որ ճիշտ կլինի այդ մասով հանդես գալ առանձին նախաձեռնությամբ և կարգավորել Օրենսգրքում առկա բոլոր թերությունները:

Տեսնել ավելին