Նախագիծը չի ընդունվել
«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 20-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«20) Ծանրաբեռնված գույք՝ ապահովման միջոցների զամբյուղում գտնվող ակտիվների ապահովման միջոց հանդիսացող գույք:»
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում.
- 9-րդ մասում «դուրս գրված ակտիվները» բառերից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում» բառերը․
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս.
«11. Օրենսդրությամբ ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում նախատեսված լինելու դեպքում Կենտրոնական բանկի ներկայացմամբ այդ իրավունքի գրանցումն իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա համապատասխան գրանցման համակարգում գրանցվում է ռեգիստրում գրանցված ապահովման միջոցի ապահովված իրավունքի տնօրինման սահմանափակում: Սահմանափակումը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի նախաձեռնությամբ կամ գրանցված իրավունքը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի կողմից տնօրինելու միջոցով, այդ թվում՝ ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ հետ համաձայնություն կնքելու միջոցով, կարող է դադարել կամ փոփոխվել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Ծանրաբեռնված գույքի նկատմամբ գրանցված իրավունքի՝ օրենքով նախատեսված այլ հիմքերով դադարելու դեպքում համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը գրանցված իրավունքի դադարման պահից մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին: Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի համատեղ իրավական ակտով:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Վ. Խաչատուրյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)՝» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ծանրաբեռնված գույք՝ ակտիվների խմբում գտնվող ակտիվների ապահովման միջով հանդիսացող գույք.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Օրենսդրությամբ ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում նախատեսված լինելու դեպքում Կենտրոնական բանկի ներկայացմամբ այդ իրավունքի գրանցումն իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա համապատասխան գրանցման համակարգում գրանցվում է ռեգիստրում գրանցված ապահովման միջոցի ապահովված իրավունքի տնօրինման սահմանափակում: Սահմանափակումը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի նախաձեռնությամբ կամ գրանցված իրավունքը ծանրաբեռնված գույքով ապահովված անձի կողմից տնօրինելու միջոցով, այդ թվում՝ ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ հետ համաձայնություն կնքելու միջոցով, կարող է դադարել կամ փոփոխվել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Ծանրաբեռնված գույքի նկատմամբ գրանցված իրավունքի՝ օրենքով նախատեսված այլ հիմքերով դադարելու դեպքում համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը գրանցված իրավունքի դադարման պահից մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին: Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի համատեղ իրավական ակտով:»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Վ. Խաչատուրյան
-
Քննարկվել է
28.03.2022 - 12.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 4549
Տպել