Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով.

«41) սահմանում է Երևան համայնքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները։»։

Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  4-րդ կետով.

«4) վարչական շրջանի տարածքում, ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին, սահմանափակումներին համապատասխան, տալիս է ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.5-րդ կետով.

«41.5) սահմանում է շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները։»։

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) տալիս է համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով.

«25) համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար:»։

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24) համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` հինգ հարյուր դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ մասով՝ 

«19. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

     «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ‑134-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5-րդ հոդվածով.

«Հոդված 5.5.    Ավտոմատ սարքավորման միջոցով առևտրի իրականացումը կամ ծառայություններ մատուցումը

  1. Ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնել կամ ծառայություններ մատուցել կարող են միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։
  2. Շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու կողմից։
  3. Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, եթե լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չի առաջանում։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 20 օր։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    28.03.2022 - 13.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3764

Տպել