Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի

N 1725-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ԵՎ  2003 ԹՎԱԿԱՆԻ  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

     ««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի № 1725-Ն և 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով մարզադպրոցների օպտիմալացման և խոշորացման անհրաժեշտությունը, որը կնպաստի տարածաշրջանում երեխաների ու երիտասարդության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև  տարբեր մարզաձևերի զարգացմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս    ««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործում է  երկու բաժանմունք՝ մականախաղի և շախմատի, 19 խմբերում մարզվում են 244 պարապողներ, իսկ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում  մեկ բաժանմունք՝ լեռնադահուկային սպորտի 16 խմբերում 106 պարապողներով: «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է Հրազդան քաղաքում իրեն անհատույց անժամկետ ձևով հատկացված և նախատեսված տարացքում։ Մարզադպրոցի վարչական շենքում տեղակայված են վարչական աշխատակիցների աշխատասենյակները, շախմատի սենյակները, հանդերձարանները և սանհանգույցները։ «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի նաև մականախաղի համար նախատեսված մարզադաշտ, որը ունի վերանորոգման և արդիականացման կարիք, իսկ վարչական շենքը մասամբ վերանորոգված է:                                                                                                                 «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է Ծաղկաձոր քաղաքում իրեն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարացքում։ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի երկհարկանի   շենք-շինություն և բակային տարացք։  «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքը 2021թ. Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից իրականացվել է տանիքի վերանորոգման աշխատանքներ, մարզադպրոցը ներքին վերանորոգման կարիք ունի և մասնագիտական գույքի մեծ պահանջարկ։ «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մեծ աշխատանք է իրականացնում մարզաձևի զարգացման գործում։ 

 

          3.Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել և վերանվանել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կնպաստի տարածաշրջանում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, պարապողների քանակի ավելացմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումով ակնկալվում է «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել և վերանվանել «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կնպաստի տարածաշրջանում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, պարապողների քանակի ավելացմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը: ««Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1725-Ն, 2002 թվականի հոկտեմբերի 10-ի  N 1636-Ն և  2003 թվականի  սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

            Նախագծի ընդունմամբ կրճատվում է տնօրենի 1 հաստիք տնտեսվում է ամսական-154.000 դրամ տարեկան 1.848.000 դրամ, ինչպես նաև գլխավոր հաշվապահի 1 հաստիքը փոխարինվում է հաշվապահի 1 հաստիքով՝ տնտեսվում է ամսական-36.600 դրամ, տարեկան-439.200 դրամ, ընդամենը տնտեսվում է ամսական 190.600 դրամ, տարեկան 2.287.200 դրամ:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    25.03.2022 - 12.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6705

Տպել

Առաջարկներ`

Արմեն Պետրոսյան

12.04.2022

Դպրոցների միացումը հարմար չի լինի թե՛ աշակերտների, թե՛ ծնողների, և թե՛ դպրոցների անձնակազմի համար։ Նպատակահարմար կլինի 2 դպրոցներն էլ շարունակեն իրենց աշխատանքը։Ինչ զարգացման մասին է խոսքը ,եթե մինչ այս ոչ մի փորձ չի արվել զարգացնելու:Ինչու է սաների թվաքանակով ավել, մարզական արդյունքներով մի քանի անգամ բարձր, մարզական գույքի և շենք-շինության խնդիր չունեցող մարզադպրոցը միանում որպես կցորդ ավելի զգալի փաստացի քիչ սաներ ունեցող, մարզական արդյունքներով բավականին ցածր, գույք չունեցող և շենքային պայմանները վատ վիճակում մարզադպրոցին։Նախագիծը ստեղծողը խորը չի մտածել կամ չի գիտակցում կամ չի գնահատել ռիսկերը։ Մեր կառավարությունը պետք է հետ ուղարկի այս անհեթեթ նախագիծը։

Մայրամ Եղիազարյան

11.04.2022

Ես դեմ եմ ձեր որոշմանը ,սխալ է , ինչպես կարելի այպիսի անհեթեթ որոշումներ կայացնել ինչը վնասում է Հրազդանի բնակչությանը և մարզադպրոցի սաներին։

Գոռ Գալստյան

07.04.2022

Հետաքրքիր է, այս կայքում նախագծի վերաբերյալ այսքան դեմ քվեարկելը և բացասական կարծիքները կարող են դեր խաղալ նախագծի հետկանչին կամ ընդհանրապես չընդունեն։ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ.Մեր երկրում հասունացե՞լ է այն պահը,թե ինչպես դեմոկրատական երկրներում կարող են նման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում բացասական կարծիքները և քվեարկությունները դեր խաղալ նախագծի հետագա ճակատագրին։

Տեսնել ավելին