Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում
1 |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարություն» բաժնի 104-րդ կետով նախատեսված է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումը բխում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կառավարման որակի բարեփոխման անհրաժեշտությունից։ |
2 |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 2010–ի ապրիլի 29 թիվ 474-Ն որոշման 11-րդ կետի համաձայն Պետական գույքի կառավարման կոմիտեն մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը: Հերթական անգամ «2022 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ կարծիքի և կարծիքն ընդունելով լրամշակված Նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։ ՀՀ վարչապետի 02/16.3/1630-2022 հանձնարարականով ստացվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի եզրակացությունը, որով առաջարկվել է Նախագծում նշել մասնավորեցման ենթակա առևտրային կազմակերպությունների (անվանում, ոլորտ և այլն) և նախապատրաստական աշխատանքների քայլերը: Նախապատրաստական աշխատանքների կամ մասնավորեցման ենթակա առևտրային կազմակերպությունների (անվանում, ոլորտ և այլն) նշելը կրում է շատ փոփոխական բնույթ, քանի որ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակում իրականացվում են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի կազմում, գույքի գնահատում և այլն, որից հետո մասնավորեցման որոշման նախագծի շրջանառում։ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված մասնավորեցման ենթակա ընկերությունների քանակը նվազել է՝ ընկերությունների մասնավորեցնան, ինչպես նաև մի շարք ընկերություններ մասնավորեցման ցանկից հանվելու արդյունքում, ինչով պայմանավորված տեղի է ունեցել բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնի փոփոխություն։ Հարկ է նշել, որ 2021թ. մի շարք կազմակերպությունների համար իրականացվել են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ, շրջանառվել են որոշման նախագծեր, ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկման, սակայն որոշումներ չեն ընդունվել, տարբեր պատճառներով վերադարձվել են մասնավորապես՝ վերը նշված հանգամանքներով, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի նախատեսվող փոփոխությամբ (պրոֆիլի պահպանման մասով) և այլն։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի 31.01.2022թ. թիվ ԳՍ//2219-2022 գրությամբ նախագիծը համապատասխան պարզաբանումներով ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Նախագիծը քանակական տեսքով ընդունելու առաջարկով։ Նախագիծը քննարկվել է ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2022 թվականի փետրվարի 16-ի նիստում և ստացվել է հանձնարարական՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման պահանջների վերանայման վերաբերյալ առաջարկություն: Ի պատասխան նշված հանձնարարականի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28.02.2022թ. թիվ ԳՍ//4876-2022 գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրով արդեն իսկ նախատեսված է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ ՀՀ վարչապետի 21.03.2022թ. թիվ 02/16.3/8401-2022 հանձնարարականով հանձնարարվել է՝ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման փոփոխության նախագիծ՝ 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Պետական գույքի կառավարման համակարգում |
4 Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|
|
Պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն չի առաջացնի |
2 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Պետական գույքի կառավարման համակարգում |
3 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից |
4 |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի իրականացում |
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
1 |
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի |
6. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
|
Տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ |
7 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 104-րդ կետից։ |

Քննարկվել է
24.03.2022 - 24.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 4057
Տպել