«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 21/01/2022թ. ընդունված և 01/06/2022թ. ուժի մեջ մտնող ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 21/01/2022թ. ընդունված և 01/06/2022թ. ուժի մեջ մտնող ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով գործող կարգավորումներում կատարվել են փոփոխություններ, որոնց կիրարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 06/04/2017թ. N 386-Ն որոշմամբ հաստատված կարգում: Փոփոխությունները բովանդակային առումով կրում են տեխնիկական բնույթ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գործող կարգավորումների համապատասխանեցում ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 04.06.2017թ. թիվ 386-Ն որոշման պահանջները կհամապատասխանեն ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ապահովել ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի կիրարկումը: |
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
9 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից: |
-
Քննարկվել է
24.03.2022 - 08.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 3639
Տպել