Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2022 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը՝
  • 4-րդ կետում «Կենսաթոշակառուն» բառը փոխարինել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ կենսաթոշակառուն» բառերով, իսկ կետը «բանկը» բառից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորը» բառերով․
  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-6.7-րդ կետերով․

«6.3․ Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ Ազգային օպերատորը, կամ կազմակերպությունը փոխելու՝ սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը աշխատող կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում կենսաթոշակառուն www.socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.socservice.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

6.4. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

6.5. Առցանց դիմումի հիման վրա փոփոխվում է կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ Ազգային օպերատորը, կամ կազմակերպությունը և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա է կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ  աշխատող հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն ։

6.6. Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ Ազգային օպերատորը, կամ կազմակերպությունը փոխելու  համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:

6.7. Սույն կարգի իմաստով կենսաթոշակառուն համարվում է աշխատող, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ սույն կարգի 6.3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ նա հանդիսանում է վարձու աշխատող կամ նոտար կամ գործունեություն իրականացնող (դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ՝ անհատ ձեռնարկատերը չի ներկայացրել գործունեություն դադարեցնելու մասին հայտարարություն, իսկ այդպիսի հայտարարություն ներկայացրած լինելու դեպքում՝ հայտարարությունում նշված օրը դիմումը ներկայացնելու ամսվա 1-ից հետո է կամ հաշվառումից հանված չէ) անհատ ձեռնարկատեր։».

  • 8-րդ կետը «ներկայացվել» բառից հետո լրացնել «այդ թվում՝ (սույն կարգի 6.3-րդ կետում նշված դեպքում՝ առցանց եղանակով)» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․

«Սույն կարգի 6.3-րդ կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա չէ տեղեկատվություն կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ  աշխատող հանդիսանալու վերաբերյալ կամ դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է։»․

  • 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 47-րդ կետով․

«47. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա բանկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով) առկա մնացորդները վճարող կազմակերպության կողմից ենթակա են վճարման օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ժառանգության վկայագրի հիման վրա։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ Ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու դիմումը առցանց եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։

 

  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3730

Տպել