Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 28-ի №272Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման 2-րդ կետով հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին, որի 4.2 կետի համաձայն՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցման մեկնարկը տրվել է 2022 թվականի փետրվարի 1-ից: «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 28-ի №272Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նշված ժամկետում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի աստիճանական գործարկման ապահովման անհրաժեշտությամբ։

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանման և գնահատման հետ կապված իրավակարգավորումները՝ համակարգի բոլոր բնականոն ռեժիմների մասով։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ: Նախագիծը  համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի շուկայի նոր մոդելին առավել արդյունավետ և ամբողջական անցումը, էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների առավել հստակ կանոնակարգումը։

 

  • Քննարկվել է

    22.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4292

Տպել