<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____»__________________N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին N 2093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
- 5-րդ կետից հանել «բնության հատուկ պահպանվող այն տարածքներում կամ» բառերը.
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ կետով`
«5.1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել`
- մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
- մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
- մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
- մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
- մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 48-րդ կետը լրացնել հետրյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել`
- մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
- մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
- մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
- մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
- մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 2-րդ կետով հաստատված N1 հավելվածի 29-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կազմակերպության համապատասխան տարածքներում հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել` հանգստի կազմակերպման նպատակով` մինչև թջ տարի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` մինչև 10 տարի, հիմնական շինություններով կառուցապատման դեպքում`
- մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
- մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
- մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
- մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
- մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
7. Երկրորդ ենթագոտու տարածքում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել `
- մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
- մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
- մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
- մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
- մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված` N2 հավելվածի 34-րդ կետում «մինչև 60 տարի ժամկետով» բառերը փոխարինել
- մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
- մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
- մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
- մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
- մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»: » բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առեվտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի` «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-րդ կետով`
«40.1. Պարկի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել`
- մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 մլն.դրամ`
- մինչև 25 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 50 մլն.-ից 150 մլն. դրամ`,
- մինչև 50 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն.-ից 300 մլն. դրամ,
- մինչև 75 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 300 մլն.-ից 500 մլն. դրամ,
- մինչև 99 տարի ժամկետով եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 500 մլն. դրամից ավել:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
07.09.2017 - 27.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9083
Տպել