Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի հուլիսի 7-ին Պարեկային ծառայությանը զուգահեռ գործարկվել է նաև Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որը հանդիսանում է քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոն և րոպեների ընթացքում տալիս է անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում մոտեցնում պարեկային կարգախումբը՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերումը:

Համաձայն ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի՝ ինչպես Պարեկային ծառայության, այնպես էլ Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումներ պետք է ձևավորվեն ՀՀ բոլոր մարզերում։

Ըստ այդմ՝ 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում ևս գործարկել Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումներ, որոնք հանդիսանալու են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումներ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման մեջ՝ որոշման հավելվածի 31-րդ կետում ավելացնելով  նաև «Օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումներ» հասկացությունը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ցանկում կընդգրկվեն նաև օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումները:

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4041

Տպել