Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ

                               ՆԱԽԱԳԻԾ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

......... 2022 թվական                                                                                                           N -Ն      

ք. Երևան

 

ՈՐՈՇՈՒՄ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը և 40.2-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. Սահմանել աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները` hամաձայն Հավելվածի։
  2. Հաստատել կուսակցությունների կողմից ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի կազմակերպման նպատակով տրամադրվող անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման ձևը՝ համաձայն Հավելվածի Ձև 1-ի:
  3. Հաստատել բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարության օրինակելի ձևը՝ համաձայն Հավելվածի Ձև 2-ի:
  4. Հաստատել բաց մրցույթին մասնակցելու համար դիմումի ձևը՝ համաձայն Հավելվածի Ձև 3-ի։
  5. Հաստատել տեխնիկական առաջարկի ներկայացման ձևը՝ համաձայն Հավելվածի Ձև 4-ի։
  6. Հաստատել տեխնիկական առաջարկի գնահատման թերթիկի ձևը՝ համաձայն Հավելվածի Ձև 5-ի։
  7. Հաստատել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելվածի Ձև 6-ի։
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  9. Սույն որոշման Հավելվածի 10-րդ կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  10. Սույն որոշման Հավելվածի 49-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  11. Սահմանել, որ 2022 թվականին նախորդող հաշվետու տարում պետական ֆինանսավորում ստացած կուսակցությունների ցանկը ստանալու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:
  12. Սահմանել, որ աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար անցկացվող բոլոր մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մրցութային հանձնաժողովը 2022 թվականին ձևավորվում է մինչև մայիսի 15-ը:

 

 

 

 

Հանձնաժողովի նախագահ`                                            Հ. Հարությունյան

Հանձնաժողովի անդամներ`                                            Ա. Փաշինյան

                                                                                        Մ. Գալստյան

                                                                                        Լ. Ալեքսանյան

                                                                                        Ն. Համբարձումյան

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկում

07.04.2022 10:00

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0009, Կորյունի 15

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5404

Տպել

Առաջարկներ`

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հավելվածի 86-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պայմանագիրը կնքվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ սույն հավելվածի Ձև 6-ի օրինակով: Պայմանագիրը կնքվում է սույն կարգի համաձայն հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպության կամ 73-րդ կետի համաձայն վերջնական հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ:»:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հաշվի առնելով, որ Հավելվածի 49-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի պահանջներն արդեն իսկ սահմանված են Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետում, առաջարկում ենք Հավելվածի 49-րդ կետերի 1-ին և 4-րդ ենթակետերը հանել:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հաշվի առնելով, որ Հավելվածի 47-րդ կետն, ըստ էության, մանրամասնում է Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` առաջարկում ենք հանել Հավելվածի 47-րդ կետը, իսկ 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ ա) աուդիտորական ծառայությունների մատուցման՝ առնվազն 3 տարվա փորձը հավաստող՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պատճենը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար և (կամ) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարամագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթուղթ, բ) պատասխանատու աուդիտորի՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ), գ) աուդիտորական խմբում ներգրավված այլ աուդիտորներից առնվազն մեկի՝ աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ):»:

Տեսնել ավելին