Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 458-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 458-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ 458-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ) պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականով՝

1.Կառավարության և վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս և շրջանառելիս առաջին հերթին ստուգել և հավաստիանալ, թե արդյոք Կառավարությունը և վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ (առկա է արդյոք համապատասխան լիազորող նորմ):

  1. Բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը վարչապետի աշխատակազմ:
  2. Գույքագրել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտոըթյունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում)։ Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչև Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։։

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին թիվ 458-Լ որոշման նախաբանում, որպես իրավական ակտի ընդունման նպատակ ու պատճառ, նշված է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը։

Հաշվի առնելով վերոնշյալը և ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  կողմից նախապատրաստվել է Նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին թիվ 458-Լ որոշման նախաբանում լրացնել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Կառավարության լիազորություններից է պետական գույքի կառավարման ծրագրերի հաստատումը։

Կարգավորման նպատակը և բնույթը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի ընդունման նպատակների ու պատճառների հստակեցումն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը: Ապահովում է հետագայում Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի վերաբերյալ լոկալ իրավական ակտերի ընդունումը (փոփոխությունների և լրացումների կատարումը)։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը առընչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 100-րդ կետի հետ՝ «Պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գույքի կազմը սահմանելու նպատակով Կոմիտեի նախաձեռնությամբ պետական մարմինների մասնակցությամբ ու առաջարկությունների, ինչպես նաև իրականացվող մշտադիտարկման արդյունքների հիման վրա պետական մարմինների գործառույթների իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի նկատմամբ պահանջների սահմանում և օտարման ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562- Ն որոշմամբ ներդրված պետական գույքի էլեկտրոնային հաշվառման բազայում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող 10356 միավոր անշարժ գույքից պետության գործառույթների իրականացման համար, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների, ՀՀ-ում գործող նորմատիվների, ինչպես նաև միջազգային ՀՀ շահագրգիռ գերատեսչություններ և մարմիններ 2022 թվականից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1- ին տասնօրյակ 449 ոչ ենթակա գույքի կազմի և մակերեսի առանձնացում: Նշված տեղեկատվության հիման վրա համապատասխան փոփոխությունների կատարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 458-L որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրում։

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3893

Տպել