Հիշել նախագիծը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

               ԿԱՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ               

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
  4. Հաշվետու ժամանակաշրջանում Կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
  5. Ներկայումս Հանրապետության hամախառն ներքին արդյունքի հիմնական մասը ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 3 ընկերություններով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանն, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
  6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից) և լուծարումից ստացված միջոցների հաշվին ապահովվել է պետական բյուջեի և համախառն ներքին արդյունքի աճ:
  7. Հաշվետու ժամանակահատվածում Վարչապետի 2021 թվականի մարտի 12-ի թիվ 240-Ա որոշման համաձայն  Կառավարության կողմից ընդունվել են 6 ընկերությունների բաժնետոմսերի, բաժնեմասի մասնավորեցնելու մասին Կառավարության որոշումներ, որոնցից մասնավորեցվել են դասական աճուրդով 2 փակ բաժնետիրական ընկերությունների  բաժնետոմսերը և ուղղակի վաճառքի ձևով 1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը։
  8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ լրացումը.

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 1-ի ՀՕ-30-Ն օրենքով Ծրագրի թիվ 1 հավելվածի ցանկում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ընկերությունների ցանկում լրացվել է՝ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90124)։

  1. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407,547.38 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 395,774.49 հազար հայկական դրամ (այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 34,485.35), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 11,772.89 հազար հայկական դրամ:
  2. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294,565.85 հազար հայկական դրամ:
  3. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2021 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 112,981.53 հազար հայկական դրամ:
  4. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Աճուրդով մասնավորեցման կատարողականը.
    • Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:
  2. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը.
    • Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմասը, որի մասին տեղեկությունը ներկայացված է Հավելված 2-ում:
  3. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած  պարտավորությունների կատարողականը.
    • Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2021 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և պրոֆիլի պահպանման պարտավորություններ ստանձնել են 5 գնորդ։
    • 1 գնորդ պայմանագրով ստանձնել է ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման ու պրոֆիլի պահպանման, և 4 գնորդ՝ միայն պրոֆիլի պահպանման պարտավորություններ։
    • 3 գնորդի կողմից ստանձնված միայն պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
    • Մասնավորեցման պայմանագրերով 2021 թվականի ընթացքում 1 գնորդի կողմից ստանձնված միայն պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել և 1 գնորդի կողմից նախատեսված ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման ու պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարումը ճշգրտման փուլում է։
    • Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային, սոցիալական երաշխիքների և պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 3-ում:

 

 

  1. Ընկերությունների լուծարման գործընթացը.
    • «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
    • «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
    • Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 2 առևտրային կազմակերպություն:
    • Հաշվետու ժամանակահատվածում նշված 2 կազմակերպությունների լուծարման գործընթացն ավարտվել է:
    • Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 4,152.00 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 1,011.00 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե՝ 60.00 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 2,586.00 հազար հայկական դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով 495.00 հազար հայկական դրամ:
    • Լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել 39,456.00 հազար հայկական դրամ։
    • Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 4-ում:

 

III. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը.
    • Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

 

 

Հավելված 1

 «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի

            կատարման 2021  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

          ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Աճուրդի անցկաց-

ման ձևը

Մեկնար-կային գինը    (հազար հայկական դրամ)

Աճուրդի հաղթողիառա-ջարկած

գինը

(հազար հայկական դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները

(հազար հայկական դրամ)

Պայմանա-գրի կնքման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

«Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր 62130)

 

Կոտայքի մարզ,  քաղ. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղամաս 1

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարութ-յան 2021 թվականի մարտի 4-ի

թիվ 307-Ա  որոշում

 

դասական

63,676.40

(երկու անգամ աճուրդի դնելուց հետո երրորդ անգամ աճուրդի է դրվել մեկնարկայի գնի  50%-ը՝ 31,838.2)

62,084.49

 

2,712.40

27.05.2021թ. 245-Ա

2.

«Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր 62130)

 

 Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, գ. Հովք, 4-րդ փող.,թիվ 2/3

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարութ-յան 2021 թվականի փետրվարի 25-ի

թիվ 255-Ա  որոշում

 

դասական

24,060.10

(երկու անգամ աճուրդի դնելուց հետո երրորդ անգամ աճուրդի է դրվել մեկնարկայի գնի  50%-ը՝ 12,030.10)

12,030.10

2,332.50

31.05.2021թ.

244-Ա


 

 

Հավելված 2

 «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

կատարման 2021  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

         

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմինը

Կառավարութ-յան

որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնա-հատված

արժեքը (հազար հայկական դրամ)

Վաճառքի գինը (հազար հայկական  դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորությունները

(հազար հայկական դրամ)

Ներդրումային

Պարտավորությունների և սոցիալական

երաշխիքների

մասին՝ ըստ

մասնավորեցման

պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

  5,6 % բաժնեմասը (ծածկագիր` 90116)

քաղ.  Երևան, Մամիկոնյանց 30

Պետական

գույքի

կառավարման

կոմիտե

Կառավարութ-յան 2021 թվականի փետրվարի 4-ի

թիվ 125-Ա  որոշում

574,356.9 

(երկու անգամ աճուրդի դնելուց հետո 50%-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքով)

287,178.4 

420,837.0

չկան

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 

 

Հավելված 3

 «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

կատարման 2021  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

         

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐԵՒՄԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

հ/հ

Մասնավորեցված  գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագրային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1.

 

 

 

 

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք,

Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Սպանդարյան փող.:

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան:

Պայմանագիր՝  225-Մ 20.01.2005թ.:

Պրոֆիլի պահպանում

20.01.2021թ.

Պահպանվել է:

2.

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր,

քաղ. Երևան, Խանջյան 19, 

Գնորդ՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության

աշխատավորական կոլեկտիվին՝ 40%,

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 30%,

«Մաքուր երկաթի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 30% :

Պայմանագիր՝ 435-ՈՒ  22.10.2002թ.:

 

 

 

Պրոֆիլի պահպանում

 

 

 

22.10.2021թ.

 

 

 

Պահպանվել է:

3.

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք:

Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան

Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

24.01.2021թ.

Չի պահպանվել, քանի որ  կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել։ Կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

4.

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 90% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցում

Գնորդ՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվ

Պայմանագիր՝ 880-Ու 10.08.2020թ.)

 

 

 

 

Պրոֆիլի պահպանում

 

 

 

 

10.08.2021թ.

 

Պահպանվել է:

5.

«Նեյտրոն ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերություն

Ք.Երևան, Բագրատունյաց 73 և «Բագավան» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսեր

Ք.Աշտարակ, Բագավան 2։

Գնորդ՝ «Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ» ընկերություն

Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փողոց 1312

Վիկտորիա, Մահե, Սեյշելյան կղզիներ

Տնօրեն Դավիթ Գալստյան

Պայմանագիր՝ 865-Ու 12.04.2011թ.

 

Կատարել 3.4 մլդ հայկական դրամի չափով  ներդրում։

Ապահովել 180 նոր աշխատատեղ՝ ամսական  միջին աշխատավարձը դարձնելով 80,000 հայկական դրամ։

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը։

 

 

 

 

 

 

14.10.2021թ.

Ճշգրտման փուլում է։

 


Հավելված  4

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի

            կատարման 2021  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Ծածկա-

գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին Հայաստանի Հանրապետության

կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

 
 

1

2

3

4

5

6

 
  1.  

90100

«Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական

ընկերություն

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի

թիվ 1268-Ա որոշում

Լուծարված:

 
  1.  

90113

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի  

26-ի

թիվ 1963-Ա որոշում

Լուծարված:

 

 

 

                                         

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4415

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ