Լրամշակման փուլում է
<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
<<Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով կանոնակարգելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը: Ներկայումս տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքներ կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրենց տարածքների օգտագործման հետ կապված հարցերը կարգավորում են ելնելով տարածքների առանձնահատկություններից: Որոշման ընդունմամբ բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունները կունենան միասնական մոտեցումներ տարածքների օգտագործման տրամադրման հարցում:
-
Քննարկվել է
07.09.2017 - 27.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9522
Տպել