Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում որպես լիազորող նորմ հղում է տրված «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, որն ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այսինքն՝ վերոնշյալ որոշման նախաբանում որպես լիազորող նորմ շարունակում է մնալ ուժը կորցրած օրենքի դրույթը։
Բացի այդ, Որոշման մեջ և Որոշման հավելվածում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անվանումները նշված են հին՝ որպես «կառավարությանն առընթեր» մարմինների ձևակերպմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Որոշման նախաբանում համապատասխան լիազորող նորմն ամրագրել, ինչպես նաև Որոշման ու դրա հավելվածներում համապատասխան մարմինների անվանումները համապատասխանեցնել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում տրված ձևակերպումներին։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Որոշման նախաբանում՝ համապատասխան լիազորող նորմի սահմանմամբ, ինչպես նաև Որոշման մեջ և հավելվածներում ամրագրել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով տրված ձևակերպումները։
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծով Որոշման նախաբանը կունենա գործող օրենքին համապատասխան լիազորող նորմ, ինչպես նաև համապատասխան մարմինների ձևակերպումները կփոփոխվեն՝ այդպիսով վերացնելով առկա անհստակությունները։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Քննարկվել է
18.03.2022 - 02.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3580
Տպել