ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից) 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Հետևաբար, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված պահանջից:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1190-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Նշված հավելվածով նախատեսված ցանկի 5-րդ կետով սահմանված է «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ Նախագծով կարգավորվում են անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ սահմանվում են հոգեբանի որակավորմանը ներկայացվող պահանջները, որակավորման նախապատրաստման և փաստաթղթերի ներկայացման պայմանները, որակավորմանը ներկայացվող ընդհանուր պայմանները, ինչպես նաև թեստային առաջադրանքների կազմման, որակավորումն իրականացնող հանձնաժողովի ձևավորման պայմաններն ու իրավասությունները:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման նախապատրաստման և փաստաթղթերի ներկայացման պայմանները, որակավորումն իրականացնող հանձնաժողովի ձևավորման պայմաններն ու իրավասությունները, որակավորմանը ներկայացվող ընդհանուր պայմանները:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ աջակցությամբ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը:
5. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Առաջարկվող Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
Միաժամանակ, Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումից:
-
Քննարկվել է
18.03.2022 - 02.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3936
Տպել