Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված չափորոշիչներին` մասնավորապես ավիացիոն անվտանգության ոլորտում կիրառվող հասկացությունների, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ավիացիոն անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, օդանավակայաններում անցագրային հսկողության համակարգի ներդրման և ապահովման, տեսահսկման համակարգ ներդրման և կիրառման,  հետ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման մեջ վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 608-Ն որոշմամբ, և համապատասխանում էր 2017 թվականին N17 հավելվածում կատարված լրացումներով ու փոփոխություներով սահմանված պահանջներին:

2019/20թ. ընթացքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից N17 հավելվածում կատարվել են լրացումներ և փոփոխություններ և սահմանվել են նոր չափորոշիչներ՝ կապված ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության հետ:

ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման  ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա:

  1. 3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներ, ուղևորների զննման, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության տեղեկատվության պաշտպանության միջոցառումները։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ  

          ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            

                                                                 ՄԻՀՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ                                                          

 

 

 

  • Քննարկվել է

    17.03.2022 - 02.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3707

Տպել