«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով և դրա հոլովաձևերով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ (այսուհետ նաև՝ քննչական կոմիտեի քննիչ), որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ` քննչական կոմիտեի նախագահ).
2) 3-րդ մասում «2-րդ» բառերից հետո լրացնել « , 2.1-ին» բառերը.
3) 4-րդ մասում «դատախազ և դատավոր» բառերը փոխարինել «դատախազ, դատավոր և քննիչ» բառերով.
4) 7-րդ մասում «դատավոր կամ դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ կամ քննիչ» բառերով.
5) 7-րդ մասի 1-ին կետում «2-րդ» բառերից հետո լրացնել « , 2.1-ին» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահի» բառերը, իսկ «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ` միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով։».
3) 5-րդ մասում « 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր» բառերը փոխարինել «դատախազ, քննիչ կամ դատավոր» բառերով.
4) 7-րդ մասում «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահը» բառերը.
5) 8-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դեպարտամենտում» բառերը:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Վ.Խաչատուրյան |
202 թ. _________
Երևան
ՀՕ- -Ն |
|
-
Քննարկվել է
17.03.2022 - 03.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
Դիտումներ` 4323
Տպել