Գտնվում է ՀՀ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____ » _________ 20___ թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ», «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետերի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրության հավելվածի 50-րդ կետի, 22-րդ կետի 6-րդ ենթակետի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը` համաձայն հավելվածի:
- ՈՒժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի
___________ «____»-ի N ____ - Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) արտակարգ դեպք (պատահար)` շրջակա միջավայրում, մարդու գործունեության ոլորտում տեղի ունեցած իրադարձություն, որի հետևանքով խախտվել է որևէ բնականոն վիճակ կամ գործընթաց, ինչից առաջացել են (սպառնում է առաջանալ) այնպիսի հետևանքներ, որոնց գնահատման և (կամ) վերացման համար ծագել է մասնագիտացված ծառայությունների ուժեր և միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն.
2) արտակարգ դեպքի, պատահարի վայր` որոշակի տարածք, որտեղ ազդում (տարածվում) կամ ազդել են (տարածվել են) արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի խոցման գործոնները.
3) տեղական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության, օբյեկտի տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ տարածքն սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.
4) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել կազմակերպության տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից, սակայն, չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ համայնքը սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.
5) մարզային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել քաղաքային կամ գյուղական համայնքի տարածքից, սակայն, չեն տարածվել տվյալ մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ մարզում (Երևան քաղաքում) գործող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.
6) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից, սակայն, չեն տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, և արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ներգրավել Հայաստանի Հանրապետության ուժերն ու միջոցները կամ ծագել է միջազգային օգնության դիմելու անհրաժեշտություն.
7) անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ այլ երկրում արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, որի խոցման գործոնները ներգործություն են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջացնելով տեղական, համայնքային, մարզային կամ հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի կամ դրա առաջացման սպառնալիք.
8) ազդարարում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին, բնակչությանը ազդարարման համակարգերով և (կամ) այլ միջոցներով (եղանակներով) ազդարարման ազդանշանների, տագնապի կամ հավաքի, հնարավոր վտանգների, ինչպես նաև վարքականոնների և պաշտպանական միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին հրատապ տեղեկատվության տրամադրում.
9) իրազեկում՝ պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին, բնակչությանը ազդարարման համակարգերով, զանգվածային լրատվական և (կամ) այլ միջոցներով (եղանակներով) Հայաստանի Հանրապետության տարածքում զինված հարձակման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքի, բնակչության և տարածքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խուճապի կանխման ու քարոզչության նպատակով տեղեկատվության տրամադրում.
10) ազդարարման ազդանշան` ազդարարման համակարգով տրվող պայմանական նշան, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, շտաբների, կազմավորումների, զորահավաքային մարմինների, ինչպես նաև փրկարար ուժերի ու բնակչության համար հրահանգ է հանդիսանում համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար.
11) օդային հարձակում` թռչող սարքերի կամ ռեակտիվ հրետանու միջոցով որևէ տարածքի նկատմամբ զենքի տեսակների կիրառում.
12) ազդարարման վերջնակետ սարքավորումներ` ազդարարման սարքավորումներ, որոնցով հնչեցվում են ազդարարման ազդանշանները:
- ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:
- Ազդարարման ազդանշանների տեսակներն են`
- «Օդային տագնապ».
- «ՈՒշադրություն բոլորին»:
- Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, հեռախոսակապով և համացանցային կապով:
- Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:
- «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն:
- «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`
- պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
- բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:
- «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):
- «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.
2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:
- Ազդարարման իրականացման մասին որոշումներն ընդունում են`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ` ՀԱԷԿ) արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2328-Ն որոշման.
2) ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում` ջրամբարի անվտանգությունը ապահովող ծառայության ղեկավարը և (կամ) լիազոր մարմնի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (այսուհետ` լիազոր մարմնի օպերատիվ ծառայություն), իսկ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում` ջրամբարի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարը.
3) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում՝ համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարը), հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում՝ տվյալ կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը.
4) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` համապատասխան համայնքի ղեկավարը.
5) մարզային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` համապատասխան մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը).
6) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.
7) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստացված տեղեկատվության հիման վրա):
- Բնակչության ազդարարումն (կենտրոնացված ազդարարման համակարգի առկայության դեպքում` այդ համակարգով) իրականացնում են`
1) ՀԱԷԿ-ում արտակարգ իրավիճակի առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2328-Ն որոշման.
2) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում՝
ա. լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայության օպերատիվ հերթափոխը.
բ. Երևան քաղաքում՝ լիազոր մարմնի օպերատիվ ծառայության օպերատիվ հերթափոխը.
գ. հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներում՝ տվյալ կազմակերպության օպերատիվ հերթապահությունը (ավագ կարգավարը, կարգավարը, պատասխանատուն, դիսպետչերը և այլն) կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը.
3) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` տվյալ համայնքի ղեկավարը կամ լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայությունը (Երևան քաղաքում՝ լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման օպերատիվ ծառայությունը).
4) մարզային նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը կամ լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայության օպերատիվ հերթափոխը.
5) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը և (կամ) լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայությունների օպերատիվ հերթափոխները.
6) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված տարածքում:
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ազդարարումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունն ազդարարում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարներին և համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված այլ պաշտոնատար անձանց, Երևանի քաղաքապետին և լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայություններին.
2) լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայություններն ազդարարում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների, Երևանի վարչական շրջանների, համայնքների ու կազմակերպությունների ղեկավարներին.
3) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ներքին համակարգի ազդարարումն իրականացվում է՝ համաձայն համապատասխան մարմնի կամ կազմակերպության ազդարարման պլանի կամ ուրվագծի.
4) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ազդարարման հավաստիության ստուգումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է հետադարձ կապով:
- Լիազոր մարմինը համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության կենտրոնացված ազդարարման հանրապետական համակարգի գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
- Ազդարարման համակարգի փորձարկման և ազդարարման հաղորդագրությունների, ինչպես նաև այդ հաղորդագրություններով բնակչությանն առաջարկվող վարվելակերպի կանոնները հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ազդարարման համակարգի կապի ցանցերի ստեղծման համար համապատասխան հայտի դեպքում տրամադրում է կապուղիներ և ապահովում դրանց հետագա անխափան աշխատանքը:
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվում է, իր իրավասության շրջանակներում, աջակցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը սույն կարգի 16-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման համար:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների և դրանց հնարավոր վտանգավոր ազդեցության տարածքի բնակավայրերի ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են համապատասխան օբյեկտները և դրանց գործունեությունը համակարգող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինները:
- Ազդարարման համակարգի գործարկման և համապատասխան տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են`
- տեղական նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ համապատասխան կազմակերպության և դրա հնարավոր վտանգավոր ազդեցության տարածքում գտնվող ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար` համապատասխան կազմակերպությունը.
2) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ`
ա. ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար՝ լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը.
բ. մարզային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան տարածքային մարմինները և Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը.
գ. Երևան քաղաքում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար՝ լիազոր մարմինը, իսկ հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը.
3) մարզային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ`
ա. ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար՝ լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը.
բ. Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար` Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, իսկ հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար` Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը.
4) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ`
ա. ազդարարման վերջնակետ սարքավորումների գործարկման համար՝ լիազոր մարմինը.
բ. հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների միջոցով տեղեկատվության տրամադրման համար՝ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
- Ազդարարման համակարգի սարքավորումների պահպանման և սպասարկման համար պատասխանատու է այն մարմինը և կազմակերպությունը, որի տարածքում տեղադրված են սարքավորումները:
- Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են:
- Հայաստանի Հանրապետության համայնքներում, մարզերում և Երևան քաղաքում տեղադրված ազդարարման սարքավորումների հաշվառումն իրականացնում է լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումը:
III. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ
- Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում հանրային իրազեկումն ու տեղեկատվության շուրջօրյա տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը:
- Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների համապատասխան փոխգործողությունների պլանների համաձայն:
- Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի մասին`
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարների և պետական կառավարման հանրապետական մարմինների` լիազոր մարմնում ներկայացուցիչների իրազեկումն իրականացնում է լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների և համայնքների ղեկավարների իրազեկումն իրականացնում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման օպերատիվ ծառայությունը.
- հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտի ղեկավարը հաղորդում է լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայությանը.
- Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարը հաղորդում է լիազոր մարմնի տարածքային օպերատիվ ծառայությանը և մարզպետին, Երևանի քաղաքապետը` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի ղեկավարը հաղորդում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնի ղեկավարին:
- Մարզային և հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի մասին լիազոր մարմնի ղեկավարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և, ստեղծված իրադրության նախնական գնահատման արդյունքների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնում առաջարկություն արտակարգ իրավիճակի կանխարգելման, արտակարգ իրավիճակ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման վերաբերյալ:
- Մարզային և հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում հանրության իրազեկման, բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, արտակարգ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական հոսքերի կենտրոնացման և կառավարման նպատակով լիազոր մարմինը`
- կազմակերպում է «թեժ գիծ».
- ծավալում է միջգերատեսչական լրատվական կենտրոն, ապահովում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի համար համապատասխան պայմաններ.
- հրավիրում է մամլո ասուլիսներ` պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ.
- օպերատիվ իրավիճակին համապատասխան պարբերականությամբ տրամադրում է պաշտոնական հաղորդագրություններ և տեղեկատվություն.
- ապահովում է տեղեկատվության համակարգումը և տրամադրումն ըստ շահագրգիռ ուղղությունների:
- Անդրսահմանային, հանրապետական և մարզային նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում լիազոր մարմնի շարժական լրատվական կենտրոնից ուղիղ հեռարձակում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրում է կապի գծեր իսկ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին առաջարկվում է տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ:
- Մարզային և հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների տեղեկատվական ապահովումն իրականացնում է լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը` տվյալ պետական կառավարման մարմնի ներկայացուցչի միջոցով: Անհրաժեշտության դեպքում նշված գործընթացի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում ստեղծվում են շտաբներ, կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն:
- Արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
-
Քննարկվել է
15.02.2017 - 11.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 11238
Տպել