«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում։
Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում են ավելի քան 6000 ակտեր։ Երևան քաղաքում բնակվող անձանց և Երևան քաղաքի տարածքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ նշված ակտերին՝ իրենց գործունեության իրականացման ընթացքում։
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքն արդյունավետ իրականացնում է իրավական ակտերի ինկորպորցված հրապարակումը և նշված կայքում Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրումն առավել դյուրին կդարձնի որևէ ակտին և դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը և այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը, ուստի իրավական ակտերի միասնական շտեմարան ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է սույն օրենքի նախագիծը։
Միաժամանակ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվում է հղումներ «Իրավական ակտերի մասին» օրենքին, որի ուժը կորցրել է 07.04.2018 թվականին և ներկայումս նշված հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, ուստի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում «Իրավական ակտերի մասին» բառերն առաջարկվում է փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
-
Քննարկվել է
11.03.2022 - 27.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3497
Տպել