Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N1438-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից ՀՀ անունից «Սևան» ազգային պարկի (այսուհետ՝ «Սևան» ԱՊ) տարածքի պետական սեփականություն հանդիսացող և «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողամասերի վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մասին կնքված պայմանագրերով նախատեսված ՀՀ ներկայացուցչի լիազորություններն անցնում են «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ այդ պայմանագրերով նախատեսված հողօգտագործման համար նախատեսված վճարները պետք է փոխանցվեն «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին։
Որպես սույն դրույթի իրավական հիմք ամրագրված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ համաձայն որի՝ ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Մինչդեռ, Որոշման ընդունման համար որպես հիմք վկայակոչվող «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածում 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-380-Ն օրենքով կատարվել է փոփոխություն՝ առաջացնելով անհամապատասխանություն Որոշման իրավական հիմքերում:
Միաժամանակ, համաձայն Որոշման 2-րդ ենթակետի՝ «Սևան» ԱՊ տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ԱՊ կողմից գանձված վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոսը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան.»: Մինչդեռ խնդրո առարկա ենթակետի իրավական հիմքերը բացակայում են:
«Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ը 16 համայնքի հետ կնքել է «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին» պայմանագրեր: ՊՈԱԿ-ի կողմից 16 համայնքներին փոխանցման ենթակա գումարը կազմում է տարեկան շուրջ 40-44 մլն.դրամ՝ կախված վարձակալության վճարներից հավաքագրված գումարի չափից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության համայնքները շահութահարկ վճարողներ չեն համարվում: Վերը նշված գումարը ՊՈԱԿ-ի համար, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, որպես ծախս չի դիտարկվում և համարվում է շահույթի օգտագործում, հետևաբար՝ ենթակա է շահութահարկով հարկման, ինչն էլ իր հերթին ծանրաբեռնում է ՊՈԱԿ-ի հարկային բեռը՝ տարեկան ևս 8-9 մլն. դրամով: Քանի որ մինչև համայնքներին փոխանցելը նշված գումարն արդեն իսկ հարկվում է անշարժ գույքի և ավելացված արժեքի հարկերով, ՊՈԱԿ-ի համար առաջանում է ևս 10 մլն դրամի չափով լրացուցիչ հարկ, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ն ունենում է տարեկան շուրջ 60-64 մլն. դրամ ֆինանսական բեռ:
Ընդ որում՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների օգտագործման համար գանձված միջոցներից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջե փոխանցելու վերաբերյալ կարգավորումներ նախատեսված են միայն «Սևան» ԱՊ-ի համար, մինչդեռ մյուս բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) համար նման մոտեցում ամրագրված չէ։
Ներկայումս «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ն ունի 145.1 մլն.դրամ կրեդիտորական պարտք, որից «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին» պայմանագրերի շրջանակներում՝ 77.1 մլն.դրամ, և ՊՈԱԿ-ը չունի բավարար ֆինանսական միջոցներ վերոնշյալ կրեդիտորական պարտքերը մարելու համար:
Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ներին ամրացված հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշումների համաձայն, իսկ «Պետական գույքի կառավարման մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումները կիրառելի (վերաբերելի) չեն բնության հատուկ պահպանվող տարածքների (հողերի, հողամասերի) նկատմամբ:
-
Քննարկվել է
09.03.2022 - 31.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4165
Տպել