Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ  

______ 2022 թվականի  N ___ Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 205-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդ­ված­ները՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որո­շում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիփո­թեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 205-Ն որոշ­ման՝

       1) նախաբանում «մասը» բառից հետո լրացնել «և 2021 թվականի նոյեմբերի 21-ի «Եկա­մտա­յին հարկի մասին» Հայաստանի Հան­­րապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-361-Ն Հայաստանի Հան­րապետության օրենքի 2-րդ հոդվածը» բառերը,

         2) 1-ին կետով հաս­տատ­ված հավելվածի՝

ա. 5-րդ կետի առաջին պարբերությունում և 5.2-րդ կետում «ժառանգը՝ եկամտային հարկի գումար­ները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում» բառերից հետո լրաց­նել «(մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգ­ների համա­ձայնու­թյամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)» բառերով,

բ. 5-րդ կետը՝

    - 3-րդ ենթակետում «կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի» բառերից հետո լրացնել «, կամ գույքի կառուցապատման իրավունքի» բառերը,

      - 5-րդ ենթակետում «բնակարանի առուվաճառքի» բառերից հետո լրացնել «կամ բնա­կա­րանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման» բառերը,

      - լրացնել նոր պարբերություն հետևյալ բովան­դա­կու­­թյամբ՝

«Բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնա­կա­րան ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հուն­վարի 1-ից:»,

գ. 5.1-ին կետում «տասնհինգ» բառից հետո լրացնել «, իսկ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում՝ երեսուն» բառերը, իսկ «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սահմանված համապատասխան ժամկետում» բառերով,

դ. 5.4-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովան­դա­կու­­թյամբ՝

«Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվա­­կանի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մար­մնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։»,

ե. 8-րդ կետի առաջին պարբերությունում «Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղե­կաց­վում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել» բառերով,

զ. 11-րդ կետի՝

       - 2-րդ ենթակետում «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերով,

       - 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

       - 4-րդ ենթակետից հանել «բանկի անվանումը և» բառերը,

է. 12-րդ կետից հանել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վար­կա­ռուին» բառերը:

      2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփո­­թեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահ­մա­նելու մասին» թիվ 1321-Ն որոշման՝

       1) նախաբանում «մասը» բառից հետո լրացնել «և 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-360-Ն Հայաստանի Հան­րապե­տու­թյան օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը,

       2) 1-ին կետով սահմանված հավելվածի՝

ա. 2-րդ կետից, 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերից հանել «բնակելի թաղամասերում կամ համալիրներում» բառերը,

բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում և 5.2-րդ կետում «ժառանգը՝ եկամտային հարկի գումար­ները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում» բառերից հետո լրաց­նել «(մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգ­ների համա­ձայնու­թյամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)» բառերով,

գ. 5-րդ կետը՝

     - 3-րդ ենթակետում «կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի» բառերից հետո լրացնել «, կամ գույքի կառուցապատման իրավունքի» բառերը,

       - 5-րդ ենթակետում «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին» բառե­րից հետո լրացնել «կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման» բառերը, իսկ «կառուց­վող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին» բառերից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման» բառերը,

            - լրացնել նոր պարբերություն հետևյալ բովան­դա­կու­­թյամբ՝

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք ­բեր­ման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպ­քում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հուն­վարի 1-ից:»,

դ. 5.1-ին կետի`

          - առաջին պարբերությունում «տասնհինգ» բառից հետո լրացնել «, իսկ բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ երեսուն» բառերը,

          - 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին ենթակետ՝ հետևյալ բովան­դա­կու­­թյամբ.

«2.1) 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուցված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինու­թյուն­ների տարածագնահատման (գտնվելու վայրի) այն գոտում, որում գտնվող գույքերի մասով հիփո­­թեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի շինարարության թույլտվություն տրա­մա­դրելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:»,

ե. 5.4-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովան­դա­կու­­թյամբ՝

«Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվա­կանի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մար­մնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։»:

զ. 8-րդ կետի՝

         - առաջին պարբերությունում «Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղե­կաց­վում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել» բառերով,

         - 4-րդ ենթակետում «1-ին և 2-րդ» թվերը փոխարինել «1-ին, 2-րդ և 2.1-ին» թվերով,

է. 11-րդ կետի՝

         - 2-րդ ենթակետում «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերով,

         - 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

         - 4-րդ ենթակետից հանել «բանկի անվանումը և» բառերը,

   ը. 12-րդ կետից հանել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կառուց­ված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 160-Ն որոշ­ման՝

       1) նախաբանում, 1-ին կետում, 2-րդ կետով հաս­տատ­ված հավելվածի 1-ին և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերից դրանց համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «Եկամտային հարկի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ կետը և» բառերը և դրանց համա­պա­տաս­խան հոլովաձևերը,

       2) 1-ին և 2-րդ կետերում, 2-րդ կետով հաս­տատ­ված հավելվածի վերնագրում և 1-ին կետում «Հայաս­տանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետա­­­­կան կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով համապատասխան հոլովաձևերով,

       3) 3-րդ ենթակետում «հասցեն» բառից հետո լրացնել «, Կառա­վա­րության որոշմամբ սահ­ման­ված՝ շինությունների տարա­ծագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության վերա­­բեր­յալ տեղե­կատ­վու­թյունը» բառերը,

       4) 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովան­­դա­կու­թյամբ.

«4) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) շինարարության թույլտվությունների տրամադրման որոշումների ընդունման ամսաթիվը:»:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Քննարկվել է

    07.03.2022 - 22.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4074

Տպել