Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________2022 թվականի N ________ Ն
Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը
սահմանելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
- գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի,
- չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով սահմանվում են գյուղատնտեսական նշանակության հողերից միայն վարելահողերը և բազմամյա տնկարկները որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։
- ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հաշվի առնելով սույն որոշման կիրարկման արդյունքները, մինչև 2024 թվականի 4-րդ եռամսյակի ավարտը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն գյուղատնտեսական նշանակության հողերից խոտհարքները և արոտավայրերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի պահանջներն ապահովելու նպատակով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալի քարտեզագրական էլեկտրոնային համակարգում ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասանելիությունը:
- Սահմանել, որ սույն որոշման հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու և հաշվառելու գործընթացը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ն իրականացվում է փորձնական սկզբունքով, և սույն կետում նշված ժամանակահատվածը հաշվանցվում է հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամկետից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
02.03.2022 - 17.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4874
Տպել