Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի գործունեությունը համակարգող մշտական մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 14.09.2021թ. թիվ 80 որոշումն ուժի մեջ է մտել 01.01.2022թ., որով հաստատվել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը, որով պայմանավորված փոփոխություններ են կատարվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման մասին» թիվ 30 որոշման բաժնով սահմանված հավելվածում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 11.10.2021թ. թիվ 137 որոշմամբ): Վերոգրյալին համապատասխան՝ անհրաժեշտ է ոլորտը կարգավորող ներպետական իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխությունները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» թիվ 1301-Ն որոշումը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի թիվ 80 որոշմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվողարդյունք.
Նախագծի ընդունմամբ կապահովվի ներպետական իրավական ակտերի համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված իրավական ակտերին:
-
Քննարկվել է
01.03.2022 - 16.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3992
Տպել