««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի
- Իրավական ակտերիի անհրաժեշտությունը (նպատակը)
««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշմամբ հաստատված հավելված №1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 17-րդ կետի պահանջով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը և բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2005 թ սեպտեմբերի 28-ի թիվ 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ոչ միայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի, այլև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:
Գործընթացի իրականացման ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովմանը ուղղված օրենսդրական համալիր լուծումներ:
Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
. Սույն նախագծերով առաջարկվում է լիցենզավորել Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողության իրականացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարությանը օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեությունները իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաներին և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները: Սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
- Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում: Այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած կճանաչվեն ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2388 և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1582 որոշումները:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերիի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
- Այլ տեղեկություններ.
Առաջարկվող կարգավորումները քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի և տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններ հետ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին
- Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.
Նախագիծը տեղադրվել է համացանցում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության www.mtc.am կայքում:
- Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին.
Նախագծի մշակման փուլում իրականացվել են քննարկումներ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական վելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի |
փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
|
|
|
|
|
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
|
|
|
|
|
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
|
|
|
|
|
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
-
Քննարկվել է
05.09.2017 - 28.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8600
Տպել