Հիշել նախագիծը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Օրենքում փոփոխության կատարումը նպատակ ունի կարգավորելու պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:
Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`
- բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
- քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների նպատակները, իրականացման կարգը, պատասխանատու կատարողները,
- պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները,
- պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,
- քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը,
- քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
-
Քննարկվել է
24.02.2022 - 11.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 7648
Տպել