Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

 ------------------------ 2022 թ. № --------- Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

       Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝                                                       Ն. Փաշինյան

 

Հավելված  
ՀՀ կառավարության
2022 թվականի ___________ __-ի
N _____ -Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2012թվականի
դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման»

 

Կ Ա Ր Գ 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1.Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:

1.1 Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսկան միջոցների հաշվին:

  1. Ուսուցչի վերապատրաստումը երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) ուսուցչի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացների միջոցով:
  2. Վերապատրաստման դասընթացը վերապատրաստումների ծրագրին համապատասխան բովանդակությամբ ուսումնական պարապմունքների շարք է, որը նպատակաուղղված է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, և մշակվում և իրականացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից (այսուհետ՝ կազմակերպության դասընթաց) կամ նախարարության կողմից երաշխավորված դասընթացի միջոցով (այսուհետ՝ դասընթաց):

4.Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում է նախարարության սահմանված ժամկետում՝ առկա, իսկ արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ) կամ առարկայի միակ խմբի առկայության դեպքում՝ նախարարության թույլտվությամբ՝ հեռավար կամ համակցված եղանակով՝ ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի ընտրությամբ։

  1. Դասընթացը միջազգային կամ առցանց հարթակներում գործող կազմակերպությունների կողմից իրականացվող և նախարարության կողմից երաշխավորված գործընթաց է, որն իրականացվում է առկա կամ հեռավար եղանակով, վճարովի կամ անվճար ձևով՝ ուսուցչի ընտրությամբ և ուսուցչի միջոցների հաշվին:
  2. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
  3. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:
  4. Եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն ուսուցչի պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում, ապա վերջինս վերապատրաստման ընթացքում ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ:

 

  1. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9.Ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան:

  1. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև մայիսի 1-ը կատարում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման»։
  2. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակում են վերապատրաստող կազմակերպությունները` նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա և ներկայացնում են նախարարություն՝ հաստատման:
  3. Կազմակերպության դասընթացներն սկսվում են կազմակերպության վերապատրաստման մոդուլը նախարարության կողմից հաստատվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ամիս հետո:
  4. Դասընթացները կարող են իրականացվել ինչպես ցանկի հրապարակումից հետո, այնպես էլ հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ մեկ տարվա ընթացքում:

14.Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց՝ կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 1-ը:

15.Ուսուցիչը կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից, ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաժինների, ընտրում է վերապատրաստող կազմակերպություն և (կամ) դասընթաց:
16. Ուսուցիչն իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ  կազմակերպությունն է:

17.Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում ուսուցիչը կարող է մասնակցել կազմակերպությունների կողմից ներկայացված և նախարարության երաշխավորած դասընթացներին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով ուսումնական հաստատության տնօրենին:

18.Մասնակցելով դասընթացին՝ ուսուցիչը կարող է կուտակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել դպրոցի տնօրենին: Այդ դեպքում ուսուցիչն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաժնին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների չափորոշչով և ծրագրով տվյալ բաժնի համար սահմանված պահանջներին:

19.Ուսուցչին ներկայացնող  հիմնական աշխատավայր հանդիսացող ուսումնական հաստատությունը ուսուցչի դիմումի հիման վրա վերապատրաստող կազմակերպության հետ կնքում է վերապատրաստման ծառայությունների  մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն Ձև 3-ի: Պայմանագրում նշվում են վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագրի այն բաժինները, որին մասնակցելու է ուսուցիչը, և որի համար վճարելու է ուսումնական հաստատությունը:

19.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պետական լիազորված մարմիններն ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը՝ այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները։

19.2. Սույն կարգի 19-րդ և 19․1-ին կետերով ամրագրված դրույթները չեն տարածվում պետական ուսումնական հաստատություն չհանդիսացող ուսումնական հաստատությունների վրա։

  1. Եթե ուսուցիչը սեփական նախաձեռնությամբ մասնակցել, ավարտել է նախարարության կողմից տվյալ կազմակերպության համար երաշխավորված վերապատրաստման դասընթացի որևէ բաժինը և վճարել է դրա համար, հավաքել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված կրեդիտներ, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաժնի համար սահմանել է պետությունը:
  2. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ ուսուցչին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:
  3. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն Ձև 1-ի:
  4. Տնօրենն ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում:
  5. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրում է մասնակիցների՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքները:
  6. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ համաձայն Ձև 2-ի:

 

Ձև 1

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

            

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N           

 

Տրվում է                                                                                                         -ին,

                                                                                                 (անուն, հայրանուն, ազգանուն)

որ նա 20   թ.                             -ից մինչև                                                - ը  մասնակցել է

 

                                                                                                                             կողմից

                (ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության անվանումը)

հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին                                                                               

 

                                                   -ից և ստացել        (                            ) կրեդիտ,

                           (առարկայի անվանումը)        

ըստ հետևյալ բաժինների՝

- հանրակրթութայն բնագավառի օրենսդրություն               (                            ) կրեդիտ,

- ՏՀՏ                                                                               (                            ) կրեդիտ,

- տարիքային հոգեբանություն                                  (                            ) կրեդիտ,

- դիրքորոշում և արժեք                                            (                            ) կրեդիտ,

- համըդհանուր ներառում                                        (                            ) կրեդիտ,

- գնահատում                                                          (                            ) կրեդիտ,

- առարկայի դասավանդման մեթոդիկա                    (                            ) կրեդիտ,

- ամփոփիչ աշխատանք վերապատրաստման           (                            ) կրեդիտ:

  ամբողջ ընթացքում

 

 

Վերապատրաստող երաշխավորված կազմակերպության

ղեկավար՝                                                              ,                                    

                                                                         (անուն, ազգանուն)                                                                            (ստորագրություն)

                                            

     Կ.Տ.    

Վկայականը տրվել է   «        »                                                      20 թ.

 

Վկայականը վավեր է 5 տարի։

 

 

Ձև 2

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետվություն
Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման  դասընթացի մասին

 

1.Կազմակերպության անվանումը.
2.
Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով
3.
Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

 

N

Ազգանուն

Անուն

Հայրանուն

Մարզ

Ուսումնական հաստատություն

Առարկա

Ուսուցչի դասընթացից բացակայած ժամերի թիվը

Ուսուցչի հավաքածկրեդիտներն՝  ըստ բաժինների

Ուսուցչի հավաքած կրեդիտների ընդհանուր թիվը

Դասընթացը հեռավար եղանակով իրականացված ժամերի թիվը

 

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

ՏՀՏ

Տարիքային հոգեբանություն

Դիրքորոշում և արժեք

Համընդհանուր ներառում

Գնահատում

Առարկայի դասավանդման մեթոդիկա

Ամփոփիչ աշխատանք վերապատրաստման ամբողջ ընթացքում

   

Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրված մասնակիցների ավարտական հետազոտական աշխատանքների հղումները՝ ըստ խմբերի:

1

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանագրի օրինակելի ձև[1]

 

Ձև 3

ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ  ԳՆՄԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ   N ___

 

ք.                                                                                                                   «     »            2021 թ.

 

«________________________________________» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն ----------- ---------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ՝ Պատվիրատու կամ Կողմ 1),

«______________________________________»-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն ----------- ---------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ՝ Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում՝ Կողմեր, կնքեցին սույն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տութ­յան՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման ծառա­յությունների վճարովի մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ հետևյալի մասին.

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն Պայմանագրի համաձայն՝ Պատվիրատուի առաջադրանքով՝ Կատարողը ստանձ­նում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տութ­յան՝ հեր­թա­կան ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման ծառա­յությունների վճարովի մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման Ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրի  անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով (այսուհետ՝ Հավելված N1) սահ­ման­ված Տեխնիկական բնու­թա­գիր-գնման ժամանակացույցով սահմանված ժամկետների, պայ­ման­­ների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմա­նագրի և Հավել­ված(ներ) N1-iի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար՝ սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում՝ բացա­ռությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:

1.2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14.1 կետի և  ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N466-Ն որոշման Հավել­վածի (Հան­րակրթա­կան հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տութ­յան՝ հերթական ատես­տավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի (այսու­հետ՝ Կարգ 1-ի))  2-րդ և 3-րդ կետերի ու սույն Պայմանագրի համաձայն՝ երաշխավորված կազ­մա­կեր­պութ­յուն­ների ցանկում ընդգրկված կազ­մա­կերպությունում ուսուցչի վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կող­մից այնպի­սի ծառայության տրամադրումն է, որը ներա­ռում է Հայաստանի Հանրապետության կրթութ­յան, գիտության, մշա­կույթի և սպորտի նախա­րա­րության (այսուհետ՝ Նախարարության) սահ­մա­նած` ուսուց­չի վերապատ­րաստ­ման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան ուսուցչի մասնագիտական նոր գիտելիք­ների, կարողությունների, հմտությունների և ունա­կութ­յուն­­ների յուրացման ու կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատ­րաստ­ման դասընթացների միջոցով:

1.3. Պայմանագրի 1.2. կետով սահմանված կարգավորումներին համապատասխան՝ վերա­պատ­րաստման դասընթացը վերա­պատ­րաստումների ծրագրին համա­պա­տաս­­­խան բովան­դա­կությամբ ուսումնական պարապ­մունքների շարք է, որը նպա­տա­կա­ուղղված է ուսուցիչների մասնագիտական զար­գաց­մանը և իրականացվում է վերա­պատ­րաստող երաշխավորված կազ­մակերպության կող­մից (այսուհետ՝ Երաշխավորված կազմակերպության դասընթաց):

1.4. Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ սահմանում են, որ Կատարողի կող­մից տրամադրվող Երաշխավորված կազմակերպության դասընթացին ներկայացվող պարտադիր պա­հանջ­ներից են, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշ­խավորված կազ­մա­կերպության կողմից մշակված լինելը և Նախարարության սահմանված ժամկե­տում իրա­կա­նաց­ման ենթակա լինելը՝ առկա կամ հեռավար եղանակով՝ Պատվիրատու ուսում­նա­կան հաս­տա­տության միջոցների հաշվին և ուսուցչի կողմից ընտրվելն (իր ընտրութամբ իրականացվելը)։

1.5. Սույն Պայմանագրի 1.2. կետին համապատասխան՝ Վերապատրաստման ծառա­յութ­յունը մատուցվում է Հավելված N1-ով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամա­նա­կացույցով սահմանված ժամկետներում, ինչպես նաև սույն Պայմա­նագրով (ներառյալ՝ դրա անբա­ժա­նելի մասը կազմող հավելված­նե­րով) և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նոր­մատիվ և այլ իրավական ակտերով  սահ­մանված պայմաններով ու պահանջ­ների համաձայն։ Ընդ որում, Ուսումնական հաս­տա­տության՝ հերթական ատես­տա­վորման ենթակա ուսուցչի վերա­պատ­­րաստումը պար­տադիր է և անցկացվում է Պատվիրատուի՝ ի դեմս տնօրենի կողմից հաս­տատ­­ված՝ ուսուց­չի հերթական ատեստավորման ժամա­նա­կա­ցույցով նախատեսված ժամ­կետ­­նե­րին և Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարի (այսուհետ՝ Նախարարի) հրամա­նով հաստատված՝ տվյալ ուսում­նա­կան տարում վերա­պատ­րաս­տումների ժամանա­կա­ցույցին համապատասխան:

1.6. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչ(ներ)ը[2], որին մասնակցելու է ուսուցիչը (Կողմ 2), և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստա­տությունը, հետևյալն է՝ ___________:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերա­պատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն ընտրել ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը.

2.1.2. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատ­րաստ­ման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրա­ռելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.3. Եթե մատուցվել է Հավելված N 1-ում նշված Տեխնիկական բնութագիր-գնման ժամա­նա­կացույցին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա՝

ա) չընդունել ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերա­պատ­րաստ­­­ման ծառայությունը Պայմանագրին և դրա Հավելված N1-ին (ինչպես նաև փոխադարձ համա­­­­ձայնությամբ կնքված և Պայմանագրի անբաժանելի մասը կազմող այլ հավելվածներին) համապա­տասխանող պատ­շաճ Վերապատրաստման ծառա­յությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.3. կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.4. կետով նախատեսված տույժը.

բ)  հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերա­պատ­րաստ­­­­ման ծառայության համար վճարված գումարը ու վճարելու սույն Պայմա­նագրով սահ­ման­ված տուժանքը: Ընդ որում, տուժանքի վճարումը Կատարողին չի ազատում վերջինիս մեղքով կամ այնպիսի հանգամանքների առկայության դեպքում պատճառված վնասները հատուցելու պարտավորությունից, որոնց համար պատասխանատու է Կա­տա­րողը:

2.1.4. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայ­մա­նա­գիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Հավելված N1-ով սահմանված պահանջներին,

բ) խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը։

գ) Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ նա Նախա­րարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1. կետով սահման­ված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համա­պատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

 

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. քննարկել և ընդունել Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համա­պատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում այդ մասին անհապաղ կամ ողջամիտ սեղմ ժամ­կետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.

2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատա­րողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով (ներառյալ՝ դրա հա­վել­­վածներով) սահմանված ժամկետի խախտման դեպ­քում` նաև սույն Պայմանագրով սահ­մանված տուժանքը.

2.2.3. ապահովել իր՝ որպես ուսումնական հաստատության ուսուցչի վերա­պատ­րաստ­ման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.

2.2.4. ապահովել կազմակերպվող վերա­պատ­րաս­տումներին մասնակցելու նպատակով վերա­­պատրաստող կազմակեր­պութ­յուն­ների և դասընթացների հրապա­րակված ցանկից Վերա­պատ­րաստող կազմակեր­պությունը և (կամ) Դասընթացն՝ ուսուցիչների (ներառյալ՝ Կողմ 2-ի) կարծիքների ու առա­ջար­­­կութ­յուն­ների հիման վրա և ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­­րարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի           N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադ­րիչ­ների ընտրված լինելը.

2.2.5. ի դեմս տնօրենի՝ վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 (տաս) օրացուցային օր առաջ գրավոր ձևով ուսուցչին տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերա­պատ­­­րաստման ժամ­կետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:

2.2.6. ի դեմս տնօրենի՝ ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մաս­նակ­ցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնել կրթության կառա­վար­ման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում.

2.2.7. վերապատրաստման ընթացքում ուսուցչին ազատել իր պաշտոնական պարտա­կա­նութ­­յունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրակա­նացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկա­յություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում.

2.2.8. ուսուցչին ազատել վերապատրաստման ծրագ­րով նախատեսված համա­պա­տաս­խան բաղադ­­րիչ(ներ)ին մասնակցությունից, եթե հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ 1 (մեկ) տարվա ընթացքում ուսուիչը, դասընթացների մասնակ­ցելով, կուտակել է ՀՀ կրթության, գիտութ­յան, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված չափով անհրաժեշտ կրեդիտներ և դրանք ստացված (կուտակված) լինելը հավաստող վկայականը հերթական վերա­պատրաս­տումից առաջ ներկա­յաց­րել է դպրոցի տնօրե­նին:

 

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.2 կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.8. կետով նախատեսված կետանցի տույժը։

2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ Վերապատրաստման ծառա­յութ­յուն­ների մատուցումն իրականացնել թարմացված դասընթացների միջոցով: 

 

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմա­կեր­պութ­­յուն՝ վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համա­պատասխանել Նախարարության՝ 2021 թվականի մարտի 5-ի՝ Ատեստավորման ենթակա ուսուց­չին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 18-ի N496-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին N 24-Ն որոշման Հավել­վածով ամրագրված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի» (այսուհետ՝ Կարգ 2), այդ թվում, 3-5-րդ, 7-11-րդ, 19-րդ, 24-25-րդ կետերի պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ՝ Ցանկից) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և(կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված՝ Կատարողի կողմից թույլ տրված խախ­տումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախ­տումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույհլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.

2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ՝ իր վերա­պատ­րաս­տող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայություն­ների մատուցման ընթացքում Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատ­րաստող երաշ­խա­վորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպություների ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ընգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ՝ առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.

  2.4.2. Պայմանագրի Հավելված N1-ով սահմանված ժամկետներում, Պայմանագրով (ներառ­յալ՝ դրա հավելվածներով) և կիրառելի օենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրա­վա­կան ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառա­յության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ՝ վերապատ­րաստ­ման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.

2.4.3. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.3. և 5.4. կետերով նախատեսված տույժը և տուգանքը.

2.4.4. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարման ապահովման գործողության ընթացքում լուծար­ման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղե­կացնել Պատվիրատուին.

2.4.5. պատշաճ, որակյալ, ժամանկին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմա­նագ­­րով ստանձնած պարտավորությունը, ներառյալ՝ ապահովել ուսուցչի վերապատ­րաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի՝ համապատաս­խա­նութ­յու­նը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահման­ված չափանիշներին.

2.4.6. ապահովել ուսուցիչների վերապատրաստման մոդուլների՝ Նախարարության սահմա­նած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր՝ որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարության կողմից հաստատված լինելը.

2.4.7. Ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանը ուսուցչի մասնակ­ցութ­յան առանձնահատկությունները, ներառյալ՝ հերթականությունը, նախապես համա­ձայ­նաց­նեցնել Կողմ 2-ի հետ:

2.4.8. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասըն­թացի ավարտից հետո ողջամիտ սեղմ ժամկետում տրամադրել վերապատրաստման դասըն­թա­ցին մասնակ­ցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը.

2.4.9. յուրաքանչյուր վերապատրաստման ավար­տից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրել վերապատրաստման մասնակիցների՝ Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվա­կանի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխա­տանքները.

2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N466-Ն որոշման Հավել­վածով սահմանված ձևի հաշվետվություն.

2.4.11. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` ուսուցչի վերա­պատ­րաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագ­րերին համապատասխան.

2.4.12. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն՝ իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հան­րակրթա­կան ուսումնական հաստա­տութ­յուն­ների ուսուցիչների վերապատրաստումն ապահովել ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովան­դա­կութ­յանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդ­րության ու կիրառելի այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն.

2.4.13. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդ­րությամբ և կիրառելի այլ անհատական իրավական ակտերով սահմանված վերապատ­րաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը:

 

  1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի, ներառյալ՝ Պատվիրատուի և Կատարողի միջև երկկողմ կազմված և ստորագրված հանձնման-ընդունման փաստաթղթով (արձանագրությամբ)՝ նշելով նաև փաստաթղթի կազմման ամսաթիվը:

3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ՝ Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվի­րատուին հանձնելու փաստը ֆիքսող փաստաթուղթը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):

3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերա­պատ­րաստման ծառա­յութ­յունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձա­նագ­րությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և(կամ)

 բ) Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատաս­խա­նատ­վության միջոցներ։

3.3. Եթե Պայմանագրի 3.3. կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջոր­դող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատա­րո­ղին է ներկայացնում իր կողմից ստո­րագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրի­նակը

3.3.1. Անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմա­նագ­րի 3.3. կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառա­յությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը)։

 

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբող­ջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է ______ (____տառերով___ ) ՀՀ դրա, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի՝ հետևյալ բանաձևով՝

«ՎԾԸԱ / ԴԺՔ * ԺՔ», որտեղ

ՎԾԸԱ-ն՝ Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հա­զար) ՀՀ դրամ),

ԴԺՔ-՝ն՝ Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամա­քա­նակն է (110 ժամ),

ԺՔ-ն՝ մատուցված ՝վերապատրաստման ծառայության՝ ամբողջ ծրագրի կամ դրա բաղադ­րիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 90 ժամ:

4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հար­կերը, տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրա­ցուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն ։

4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելաց­նելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը՝ բացառությամբ ՀՀ գործող օրենսդ­րութ­յամբ և սույն Պայմանագրի 4.2. կետով սահմանված դեպքերի:

4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերա­­պատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայ­մա­նագրի 1.6. կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթա­կա է կատարման համամասնորեն՝ միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով՝ չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը: 

4.3. Պայմանագրի գնից` մինչև ----------- (-------------------) ՀՀ դրամը, Պատվիրատուն փո­խան­ցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար։ Կանխավճարի մարումն իրակա­նաց­վում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Ընդ որում մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին վճարումներ չեն կատարվում:6

4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով՝ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխան­ցե­լու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձման-ընդունման արձա­նագ­րության հիման վրա` Պայմանագրով[3] կամ դրա Հավելվածով սահմանված վճարման  ժամա­նա­կացույցով նախատեսված չափերով և ամիներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթաց­քում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:

4.5. Կատարողի կողմից լրացուցիչ մատուցված ծառայությունների կամ լրացուցիչ կատար­ված աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախերը սույն պայմանագրով Պատվիրատուի և(կամ) Կողմ 2-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին վերապատրաստման ծառայությունների մատոցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 2-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայ­մա­նագրի պահանջների պահպանման համար։

5.2. Պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագրին չհա­մա­պա­տաս­խանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայ­մանագրի 4.1. կետում նախատեսված գումարի ___ (տառերով) տո­կոսի չափով:[4] Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:

 5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամ­կետը խախտելու դեպ­քում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության  գնի  __________ (տառերով) տոկոսի չափով։

5.4.  Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանվելու դեպքում, ինչպես նաև այդ մա­սին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և Ծառայությունների մատու­ցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը՝ սույն Պայմա­նա­գիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծվելու մասին, ինչպես նաև պար­տավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար՝ սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու վերապատրաստման ծառայությունները, Պատվի­րատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:

5.5.  Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշ­վանց­վում են Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումար­ների հետ։

5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։

5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետով նախատեսված ժամկետի խախտ­ման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա հա­մար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի _______ (տառերով) տոկոսի չափով։ Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրա­ռելի չէ:

5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։

5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատա­րու­մից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված բացա­սական իրավական, ֆինանսանյութական և այլ հետևանքները, ներառյալ՝ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:

 

 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պար­տա­վորութ­յուն­ներն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատ­վում են պատաս­խա­նատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխար­գե­լել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտա­կարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակ­ցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

  1. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատա­րումը։

7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայ­մանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնի­քով հաստատված համաձայնության։

7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատ­մամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձա­նագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայաց­րել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչ­ելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաս­տանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվի­րատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ՝ գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմաագրով սահ­ման­ված դեպքե­րում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջա­ցող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հան­րապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն՝ այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։

7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միւոցով՝ արտադատական կարգով` առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթաց­քում: Սահմանված ժամկետում համա­ձայ­­նություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդ­րությամբ սահմանված կարգով և դեպքերում։

7.5. Պայմանագրում փոփոխություններ և(կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ հավելվածի տեսքով համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմա­նա­գրի անբաժանելի մասը։

Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի  կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման։ Պայմանագրի կողմերից անկախ գործոն­ների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած կարգավորումները կիրառելի չլինելու դեպքում փոփոխությունները կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայ­նությամբ՝ այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջ­ները և չի հակասում դրանց։

7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվի­րա­­տուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կա­տա­­րողի առաջար­կութ­յունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառա­յութ­յուն­ների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում սույն կե­տով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է եր­կա­­րաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմա­նագրով սահմանված ժամկետն է:

 7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատ­վի­­րատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

 7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառ­յալ պայմա­նագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։

7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտա­վորու­թյունների մասնակի չկա­տար­ման հետևանքով՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակող­մանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ` Հայաս­տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման հա­մար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմա­նագ­րի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:

7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատա­րելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնե­տա­յին կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, պայմանագիրը միակողմանի լուծելու վերա­բեր­յալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակ­վելուն հաջոր­դող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկվում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:

7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով՝ հավասար իրա­վա­բանական ուժ ունեցող 4 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է և ՀՀ ֆինանս­ների նախարարություն ներկայացվում է Պայմանագրի մեկական օրինակ:

[5]8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈ­ՐԱԳՐՈՒԹ­ՅՈՒՆ­ՆԵՐԸ

 

 

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ

 

 

 

           --------------------------------------------

                       (ստորագրություն)

                                 

                                         Կ.Տ.

 

 

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ

 

      

         -----------------------------------------

                       (ստորագրություն)

                                  

                                        Կ.Տ.

 

 


 

[1] Սույն Պայմանագրի հղումներում ներկայացված ուղեցույցի համաձայն՝ Պայմանագրի համապատասխան դրույթ­ներում անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները՝ փոխարինելով նշված ձևակերպումներով, բաց թողնված տեղերն անհրաժեշտ է լրացնել:

[2] Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչ(ներ)ը: Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մա­տուց­ման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատ­րաստ­ման ծրագիրը՝ այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը  հանել: Ընդ որում, համաձայն Հայաս­­տանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 07.09.2020թ. N1162-Ա/2 հրա­­մանի՝ «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրա­գիրն» ամրագրող հավելվածի՝ Վերապատրաստման ծրագիրը կազմված է 3 բաժնից՝ հետևյալ համա­մաս­նութ­յամբ՝ 1. «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»՝ 9 ժամ, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխ­նո­­լո­գիա­ների կիրառումն ուսումնական գործընթացում»՝ 20 ժամ, «Մասնագիտական զարգացում»՝ 81 ժամ: Պայմա­նագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվե­լու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչ(ներ)ը: Ընդ որում, սահմանված բաղադրիչի ժամա­քանակը չի կարող հրամանով հաստատված նվազագույն ժամաքանակից պակաս լինել (90 ժամ):

[3] Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:

[4] Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:

 

 

  • Քննարկվել է

    22.02.2022 - 15.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5145

Տպել

Առաջարկներ`

Արամ Սողոմոնյան

09.03.2022

Ավարտական աշխատանքների ներկայացման պարագայում, կարծում ենք, որ դարձյալ պարարտ հող է ստեղծվում վճարովի աշխատանքներ գրելու համար, ուստի ցանկալի է ավարտական աշխատանքը փոխարինել ավարտական համահավաք թեստային աշխատանքով, որը կներառի ատեստավորման բոլոր բաղադրիչները՝ որոշակի համամասնությամբ:

Արամ Սողոմոնյան

09.03.2022

Առաջարկվում է հանել վերապատրաստող կազմակերպության կողմից յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) մասնակիցների՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքների տեղադրման մասին պահանջը, որովհետև հաջորդիվ դա ստեղծելու է արտագրությունների հաջորդական մեծ շղթա և դրա դեմն առնել ուղղակի անհնար կլինի: Եթե ցանկություն կա դրանք վերահսկել, թող ստեղծվի նոր հարթակ՝ սահմանափակ հասանելիությամբ, և այդտեղ բեռնվեն բոլոր աշխատանքները:

Արամ Սողոմոնյան

09.03.2022

Առաջարկվում է «Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն Ձև 1-ի:» կետում նշել խելամիտ հստակ ժամկետ (օրինակ՝ վերապատրաստման ավարտից 20 օրվա ընթացքում), որի ընթացքում կտրվեն վկայականները (ավելի քիչ ժամկետները հղի են բազմաթիվ անհարմարություններով):

Տեսնել ավելին