Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

««Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը եվ գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի N878-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջից, որի նպատակն է ապահովել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի կիրառկման ապահովումը: Վերջինիս 2021թ. փոփոխությամբ սահմանվել էր կենսաբանական ծնող չհանդիսացող զույգի/ամուսնության մեջ չգտնվող կնոջ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը, սակայն այն վերապահումով, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու անհրաժեշտության դեպքում դրա թույլտվությունը պետք է տա միջգերատեսչական հանձնաժողովը:

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Առաջարկվող նախագծով սահմանվում է միջձգերատեսչական հանձնաժողովի կազմը, նրա գործունեության կարգը, այդ թվում պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Քննարկվել է

    21.02.2022 - 08.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7185

Տպել

Առաջարկներ`

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ

08.03.2022

Առաջարկում ենք Նախագծի Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը հանել Նախագծից՝ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման հիմքով խտրական դրույթներ պարունակելու և ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասելու պատճառով:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

08.03.2022

23. Նախագծով սահմանված է Ձև 1-ը, այն է՝ Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը։ Ձև-ի 2-րդ կետի շրջանակներում (այն վերաբերում է առարկելուն), առաջարկում ենք նախատեսել, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել բացասական եզրակացությունը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

08.03.2022

22. Նախագծի 23-րդ կետով նախատեսված է, որ Հանձնաժողովի նիստի ավարտից հետո արձանագրություն կազմելու կարգը և նրանում ներառվող տեղեկատվությունը։ Առաջարկում ենք արձանագրության շրջանակներում սահմանել նաև նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրած առարկությունները։

Տեսնել ավելին