ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածում՝
- 1-ին մասում 166-187, թվերից հետո լրացնել 190, թիվը։
- 3-րդ մասում «(բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով:
- 5.1–րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցագործությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ 200, 201 և 214 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 375-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154․2, 154․9, 154․10, 161․2, 161․5, 310, 310․1, 311, 311.1, 311.2, 312, 312.1, 312.2, 313, 314, 314․2, 314․3 և 352 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված քրեական գործերի վրա:
-
Քննարկվել է
19.02.2022 - 06.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4268
Տպել