Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------------------- --- 2022 թվականի N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1316-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները հաստատելումասին» N 619-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները».
2) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի «ե»» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ» բառերով.
3) Որոշման 1-ին կե տում և հավելվածի վերնագրում «աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները» բառերը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները» բառերով.
4) Որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ կետերով՝
«2.1. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեություն իրականացնելու կարողություն.
2.2. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 1-ին աստիճանի սահմանափակում՝ սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատելու անհնարինություն.
2.3. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 2-րդ աստիճանի սահմանափակում՝ հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերում, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.
2.4. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:».
5) Որոշման հավելվածի՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում՝ ելնելով հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման և/կամ մարմնի կառուցվածքի խախտման հետևանքով առաջացած աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանից».
բ․5-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման» բառերով.
գ. 5-րդ կետի «գ» ենթակետում «կենսագործունեության սահմանափակման տեսակներ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության սահմանափակման ոլորտներ» բառերով.
դ. 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի խանգարման աստիճանը (թեթև, միջին, ծանր, խորը).
ե. 7-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս հաշվի է առնվում տուժողի օրգանիզմի ֆունկցիաների և/կամ մարմնի կառուցվածքի խանգարումների բնույթը, ոլորտը և սահմանափակման աստիճանը, որոնք հանգեցնում են աշխատանքային գործունեությունն իրականացնելու սահմանափակման կամ անհնարինության:».
զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «13. Երբ աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքի, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով առաջացել է օրգանիզմի ֆունկցիաների և/կամ կառուցվածքի խախտման խորը աստիճանի խանգարում/խախտում կամ ֆունկցիայի բացակայություն, որը հանգեցրել է տուժողի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողության, անհնարինության կամ հակացուցվածություն, նույնիսկ հատուկ ստեղծված արտադրական կամ այլ պայմաններում, հանգեցնելով մասնագիտական աշխատունակության ու մասնագիտական գործունեության լրիվ կորստի, սահմանվում է մասնագիտական աշխատունակության 100 տոկոս կորուստ:».
է. 14-րդ կետում «օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարումների» բառերը փոխարինել «օրգանիզմի ֆունկցիաների և/կամ մարմնի կառուցվածքի ծանր աստիճանի խանգարման/խախտման» բառերով.
ը. 15-րդ կետում «օրգանիզմի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումների» բառերը փոխարինել «օրգանիզմի ֆունկցիաների և/կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման/խախտման» բառերով, իսկ «չափավոր խանգարման» բառերը՝ «և/կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման/խախտման» բառերերով.
թ. 16-րդ կետում «օրգանիզմի ֆունկցիաների աննշան արտահայտված խանգարումների» բառերը փոխարինել «օրգանիզմի ֆունկցիաների և/կամ մարմնի կառուցվածքի թեթև աստիճանի խանգարման/խախտման» բառերով.
ժ. 17-րդ կետից հանել «խեղումը» բառը, իսկ «փորձաքննվելիս» բառը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում անցնելիս» բառերով.
ժա. 18-րդ կետում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով.
ժբ. 19-րդ կետում «խանգարման» բառից հետո լրացնել «և/կամ մարմնի կառուցվածքի խախտման» բառերը.
ժգ. 10-րդ և 22-րդ կետերում «անհատական վերականգնողական ծրագրի» բառերը փոխարինել «ծառայությունների անհատական ծրագիր» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
-
Քննարկվել է
16.02.2022 - 04.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3779
Տպել