Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------------------- --- 2022 թվականի N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1316-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
բ․3-րդ կետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
գ. 4-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
դ. 9-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովի» բառերով.
ե. 12-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամությություն ձեռք բերած» բառերով.
զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «19. Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում).
2) Որոշման N 5 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 9-րդ ենթակետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
բ․2-րդ կետի 10-րդ ենթակետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
3) Որոշման N 7 հավելվածի՝
ա. 4-րդ կետի 6-րդ ենթակետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովները» բառերով.
բ․5-րդ կետի 1-ին ենթակետի «ե» կետում «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների համար» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովների համար՝ ՖԳՀ» բառերով.
գ․Ձև N 1-ի 5-րդ կետի 4-րդ կետում «բժշկասոցիալական» բառը փոխարինել «ֆունկցիոնալության գանահատում» բառերով.
4) Որոշման N 8 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
5) Որոշման N 10 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
բ․3-րդ կետում «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
գ. 4-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
դ. 15-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովի» բառերով.
ե. 18-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
-
Քննարկվել է
15.02.2022 - 03.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3615
Տպել