Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /որդեգրման կարգ/

Կ Ա Ր Գ

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման, նրանց մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրման կարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել (դստերագրել) (այսուհետ` որդեգրել) ցանկացող` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի), ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացի), Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները։

 

  1. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

  1. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր։
  2. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացնում են նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերը (այսուհետ` աշխատակազմ)` իրենց ենթակայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների` ընտանիքի, կանանց ևերեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջոցով։
  3. Հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը կազմում է որդեգրման ենթակա երեխայի անձնական գործ, որը մուտքագրվում է «Մանուկ» տեղեկատվական համակարգի «Որդեգրման ենթակա երեխա» ենթահամակարգում (այսուհետ՝ որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով։

 

  1. Երեխայի անձնական գործը ներառում է.

ա.  երեխայի անձնական քարտը (համաձայն ձև N 1),

բ. երեխայի ամբողջական պատկերով  երեք միատեսակ լուսանկարները,

գ.  երեխայի տեսաձայնագրություն երեք օրինակները,

դ.  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը,  բացառությամբ ընկեցիկ երեխաների հաշվառման դեպքերի,

ե. ծննդյան վկայականը,

զ. ծնողների ամուսնության վկայականը՝ նրանց կողմից գրանցված ամուսնության դեպքում

է. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծնողներին /ծնողին/ ծնողական իրավունքներից զրկելու, անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, կամ ծնողների (ծնողի) մահվան վկայականները,

ը. որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելու համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր:

  1. Երեխայի անձնական քարտը ներառում է.

ա երեխայի լուսանկարը (3-4 սմ չափերի),

բ. կենսարափական տվյալների,

գ. էթնիկական ծագման, սոցիալական շրջապատի,

դ. ընտանիքի պատմության,

ե. ծնողների, երեխայի նկատմամբ նրանց կարգավիճակի,

զ. առողջության, երեխայի հիվանդությունների, բժշկական հետազոտությունների, զննումների, հիվանդությունների, դրանց բուժումների և ընթացիկ առողջական վիճակի ու երեխայի հատուկ պահանջների մասին տեղեկություններ:

  1. Որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում մուտքագրվում է երեխայի ամբողջական պատկերով լուսանկարի և տեսաձայնագրությունը: Տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի առնվազն երկու րոպե, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացում կազմել երեխայի շարժունակության և արտահայտվելու (խոսելու, ձայներ արտաբերելու) ունակությունների մասին:
  2. Որպես որդեգրման ենթակա հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա է ծնողների համաձայնությունը, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ որդեգրել ցանկացող այլ անձ։
  3. Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը
  4. Կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո որպես միջազգային որդեգրման ենթակա երեխայի անձնական գործ՝ հասանելի է դառնում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով (այսուհետև՝ Կոնվենցիա) նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմնին (այսուհետ` Կենտրոնական մարմին)՝ որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում:
  5. Որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում Կենտրոնական մարմնին հասանելի երեխայի անձնական գործին պետք է կցված լինի նաև առնվազն մեկ ամիս առաջ կատարված բժշկական հետազոտության և երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանք:
  6. Երեխայի կարգավիճակի փոփոխման, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի դադարման կամ փոփոխման, երեխային խնամատար ընտանիք հանձնելու կամ հետ ընդունելու, նրա առողջական վիճակի փոփոխությունների, հետագայում կատարված ընթացիկ բժշկական հետազոտությունների արդյունքների մասին աշխատակազմը 1 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություն է կատարում որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում , անձնական գործին կցելով ՝ հիմնավորող փաստաթղթերի լուսապատճենները:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (համաձայն ձև N 3) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.

3) ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք.

5) անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն տրված

ա. առնվազն երեք անձանց կողմից կամ

բ. կրոնական համայնքի եկեղեցու ղեկավարի կողմից, եթե անձը անդամակցում է այդ եկեղեցուն կամ

գ. կազմակերպության ղեկավարի կողմից, եթե անձը այդ կազմակերպության հետ գտնվում է աշխատանքային կամ ծառայության մատուցման պայմանագրային հարաբերությունների մեջ

6) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.

7) ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է).

8) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է.

9) ընտանիքի չափահաս այն անդամների համաձայնությունը, որոնք բնակվելու են որդեգրված երեխայի հետ նույն վայրում: 

10) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործության համար դատվածություն չունենալու մասին.

11) որդեգրել ցանկացող անձի (անձանց) և իրենց ընտանիքի անդամների լուսանկարներ

12) որդեգրել ցանկացող անձի (անձանց) տնային պայմանների լուսանկարները (յուրաքանչյուր սենյակի)

Անձնական երաշխավորություն չեն կարող տալ որդեգրել ցանկացող անձ հաշվառվող քաղաքացիների ծնողները, երեխաները և նրանց հետ բնակվող անձինք:

13) որպես որդեգրողներ հաշվառվել

  • Քննարկվել է

    31.08.2017 - 17.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Հանրային քննարկում

14.09.2017 20:44

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10007

Տպել