Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի    N     -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից և հավելվածի 2-րդ կետի ա ենթակետից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը,

2) Որոշման վերնագրում ՀԱՍՏԱՏԵԼՈՒ բառը փոխարինել ՍԱՀՄԱՆԵԼՈՒ բառով,

3) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.,

4) Որոշման 1-ին կետում Հաստատել բառը փոխարինել Սահմանել բառով,

5) հավելվածի 4-րդ կետում՝

ա․ ե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ե) այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ  քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-14-րդ կետերով կամ քրեական վարույթը կարճվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով (այսուհետ` ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով)․»,

բ․ թ և ժ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

6) հավելվածի 5-րդ կետի՝

ա․ բ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

բ) քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը․,

բ․ դ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

դ) ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական վարույթը կարճելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը.,

7) հավելվածի 9-րդ կետում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին տվյալները հետաքննության և բառերը փոխարինել ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարացնելու կամ քրեական վարույթը կարճելու դեպքում հանցագործության մեջ մեղադրվող անձանց մասին տվյալները բառերով,

8) հավելվածի 19-րդ կետում կառավարության աշխատակազմը բառերը փոխարինել վարչապետի աշխատակազմը բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բառերով, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, բառերով, իսկ քաղաքացիական ծառայության խորհուրդը բառերը՝ քաղաքացիական ծառայության գրասենյակը բառերով,

9) 26-րդ կետի ա ենթակետում կառավարության աշխատակազմին բառերը փոխարինել վարչապետի աշխատակազմին բառերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բառերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բառերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը բառերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը բառերով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը բառերից հետո լրացնել , Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝ բառերը,

10) հավելվածի 27-րդ կետի՝

ա․  1-ին պարբերությունից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը բառերից հետո լրացնել , Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին բառերը,

բ․ 2-րդ պարբերությունում «84-րդ հոդվածով» բառերը փոխարինել «93-րդ և 107-րդ հոդվածներով» բառերով,

11) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

31. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան նշումներ։,

12) հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով  (այսուհետ` ռեաբիլիտացնող հանգամանքներով) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես։»,

13) հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

39․ Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական վարույթը կարճվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, պահվում են 5 տարի` քրեական հետապնդումը չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշման ընդունումից հետո:»,

14) հավելվածի 42-րդ կետի ա ենթակետում քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով բառերը փոխարինել քրեական վարույթները կարճվել են ռեաբիլիտացնող հանգամանքներով բառերով, իսկ բ ենթակետից հանել գործի բառը,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                      

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                  «____» ____________ 2022թ.

                                                                                                                      ք. Երևան

  • Քննարկվել է

    12.02.2022 - 27.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3840

Տպել