Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 119 –Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Մայրուղային գազատարների անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի N 119-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

11 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում Մայրուղային գազատարների անվտանգության հարցերը կարգավորում են ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 19-ի N 119-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգով:

 «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:

 «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում)։

ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշմամբ սահմանվում է մարուղային գազատարների անվտանգության  կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 634-Ն որոշման 1-ին կետի 23-րդ ենթակետն ուժի մեջ մտնելուց հետո, և մինչև սահմանված ժամկետը նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:

          1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2.Կարգավորման առարկան 

            Սույն նախագծով առաջարկվում է սահմանել գազի տնտեսությունում անվտանգության կանոնները, համապատասխանացնելով դրանք նաև ԵԱՏՄ կարգավորումներին:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

         Կապահովի ոլորտի կարգավորումների շարունակականությունն ու անընդհատությունը, ինչպես նաև համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների    նախարարությունը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

          Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման հավելվածի 1-ի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն բաժնի N 33 կետից։

  • Քննարկվել է

    08.02.2022 - 24.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3482

Տպել