Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«__» ________ 2022 թվականի N ___-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N322-Լ որոշման հավելվածի 1․2 կետը՝

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Վարչապետի «__» ________ 2022թ․

N ___-Լ որոշման

 

 

ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼ

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

  1. Հայաստանի Հանրապետության համար «Մեկ պատուհան» համակարգի էտալոնային մոդելը ենթադրում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի «Ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների ցանկերը հաստատելու և դրանց կողմից իրականացվող գործառնությունների ժամանակ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման առկա վիճակի գնահատման և ներդրման շարունակականությունն ապահովելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշման 5-րդ կետով սահմանված հավելվածով հաստատված՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն ապահովող պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից համապատասխան փաստաթղթերի տրամադրման նպատակով կիրառվող էլեկտրոնային համակարգի (sw.trade.gov.am համացանցային կայքում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի (trade.gov.am համացանցային կայքում հասանելի համակարգ) ինտեգրում, ինչն ապահովում է արտաքին առևտրային գործառնությունների ժամանակ մաքսային մարմիններին և նշված գործառնություններին ներգրավված այլ պետական մարմիններին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացը մեկ անգամ և մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով։
  2. Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելը ենթադրում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացում հետևյալ սկզբունքների հիման վրա՝
  • պետական սահմանի անցման կետերում տեղակայված են հսկողական և վերահսկողական գործառույթ իրականացնող հետևյալ պետական մարմինները՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.

բ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.

  • պետական սահմանի անցման կետերում իրականացվում է ուղևորների և բեռների անցման ուղիների տարանջատում.
  • Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում հսկողական և վերահսկողական գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։

Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում կարող են ներկայացված լինել թույլատվական փաստաթղթեր տրամադրող այն պետական մարմինները կամ կազմակերպությունները, որոնց կողմից իրականացվող գործառնությունները կապված են անձանց կամ ապրանքների ֆիզիկական զննման կամ փորձաքննության իրականացման հետ։

Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում պետական մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվող հսկողական և փորձաքննության գործառնությունների կոորդինացման նպատակով հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով համապատասխան ցուցման առկայության դեպքում մաքսային մարմինները համապատասխան տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում են պետական մարմիններին և կազմակերպություններին, իսկ զննման, նմուշառման, փորձաքննության կամ հսկողական այլ գործառնությունների կիրառման անհրաժեշտության պարագայում համապատասխան գործողություններն իրականացվում են մաքսային մարմինների կողմից և տվյալները ներկայացվում լիազոր պետական մարմիններին և կազմակերպություններին։ Վերջիններս հսկողական և փորձաքննության գործառնությունների վերջնական արդյունքները էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում են մաքսային մարմնին՝ հայտարարատուին փոխանցելու նպատակով։

  • սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի ապահովման նպատակով ներկայումս պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող անձնագրային, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացումը պատվիրակվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հետևյալ հաջորդականությամբ՝

ա) պետական սահմանի անցման կետերում մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց սահմանի հատման դեպքում՝ տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ իրականացվող հսկողության գործառույթների փոխանցում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը.

բ) պետական սահմանի անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցներով ապրանքների ներմուծման դեպքում տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության և ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող սահմանապահ հսկողության գործառույթների փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.

գ) պետական սահմանի անցման կետերում ապրանքների նկատմամբ իրականացվող բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության գործառույթների փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.

դ) սույն կետով նախատեսված գործառույթների վերաբաշխման արդյունքում համապատասխան հսկողության իրականացման նպատակով կիրառվող ռիսկերի կառավարման համակարգերը շարունակվում են կիրառվել համապատասխան պետական մարմինների կողմից, իսկ ռիսկերի պրոֆիլների մշակմանը նշված պետական մարմինների հետ մասնակցում են նաև ազգային անվտանգության ծառայությունը և պետական եկամուտների կոմիտեն:

  1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը սահմանում է պետական սահմանի անցման այն կետերի ցանկը, որտեղ կիրառվում է սույն որոշմամբ նախատեսված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելը։

 

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3691

Տպել