«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 6․1․-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1․ և 1․2․ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«1․1․ Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։
1․2․ Սույն հոդվածի 1․1․ կետի կիրարկման նպատակով տեսչական մարմնի, մաքսային մարմինների և ազգային անվտանգության մարմինների կողմից կարող են ընդունվել համատեղ հրամաններ։»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
08.02.2022 - 23.02.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3459
Տպել