«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ ստորև նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ իրականացնում եմ մաքսային մարմինները․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան․
անձնագրային և ճանապարհային օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության իրականացում,
սահմանապահ հսկողության իրականացում,
բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացում։
Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես մաքսային մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
-
Քննարկվել է
08.02.2022 - 23.02.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3353
Տպել