ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ «սահմանապահ զորքերի զինծառայողները» բառերից հետո լրացնել «և մաքսային մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերը։
Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ «մաքսային հսկողության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերը․
Հոդված 3․ Օրենքի 25-րդ հոդվածում «թույլտվությամբ» բառը փոխարինել «և մաքսային մարմինների թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերով։
Հոդված 4․ Օրենքի 26-րդ հոդվածի՝
- 4-րդ պարբերության մեջ «պահանջով, մաքսային մարմինների համապատասխան ներկայացուցիչների ներկայությամբ» բառերը փոխարինել «կամ մաքսային մարմինների պահանջով» բառերը։
- 5-րդ պարբերության մեջ «թույլտվությամբ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում» բառերով։
Հոդված 5․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
08.02.2022 - 23.02.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3162
Տպել