Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 11-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր նախադասություն՝  

«Սույն հավելվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի  միջամտության  որոշումների կատարման նկատմամբ հսկողությունը ոստիկանության կողմից կարող է իրականացվել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: »:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր նախադասություն՝  

«Սույն հավելվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և (կամ) 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարման նկատմամբ հսկողությունը ոստիկանության կողմից կարող է իրականացվել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5073

Տպել