Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին 11․04․2017թ․ պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրվող ապրանքների բացթողման համար պարզեցումների սահմանման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, առաջարկվում է մաքսային մարմին մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար ներկայացնել մեկ դիմում, ինչի հիման վրա ստացված որոշման կիրառմամբ իրականացնել ապրանքների բացթողում։

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3467

Տպել