Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Առևտրային զեղչերի կանոնակարգում

Օրենքի նախագծով ներկայացված է առևտրային զեղչեր կանոնակարգման վերաբերյալ դրույթներ, հասկացություններ, օրենքի նախագծով ներկայացված է զեղչերի կիրառման առանձնահատկությունները:

Սահմանվել է առևտրային զեղչերի մասին օրենսդրությունը, որը իր մեջ ներառում է  նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի առևտրային զեղչերի կիրառման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, թե տնտեսավարող սուբյեկտների շահերի տեսանկյունից և թե սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

  • Քննարկվել է

    02.02.2022 - 02.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Սպառողական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6820

Տպել

Առաջարկներ`

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

16.02.2022

Չափազանց ողջունելի է "բոնուս" եզրույթի ներառումը օրենքում, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակեցնել բոնուսների մասով հարկային կարգավորումները։ Դրանք տրամաբանորեն պետք է կարագվորվեն զեղչերին նման մոտեցմամբ։

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

16.02.2022

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը մասամաբ էապես նույն կարգավորման առարկան ունի, ինչ ՏՄՀ կողմից նույն օրենքում փոփոխությունների նախագիծը (https://www.e-draft.am/projects/3952)։ Դրանց միջև կան հակասություններ ու կրկնողություններ, որոնք անընդունելի են։ Փաստցի այս երկու նախագծերից մեկի ընդունումը պետք է բացառի մյուսի ընդունումը։

Տեսնել ավելին