ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ
ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20 թվականի N - Ն
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17․2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1․ Հաստատել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը՝ համաձայն Հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
N -Ն որոշման
ԿԱՐԳԸ
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- Սույն Հավելվածի իմաստով հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր (այսուհետ՝ առևտրի կետեր) են դիտարկվում հեղուկ վառելիքի, ներառյալ համատեղված, մանրածախ առևտրի կետերը՝ բացառությամբ միայն հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող առևտրի կետերի։
- Սույն Հավելվածով սահմանվում են հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող հիմնական պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը։
- Առևտրի կետերը պետք է ապահովված լինեն սույն կարգի պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարաներով (այսուհետ՝ չափանոթ) և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով։
- Չափանոթի միջոցով վաճառքն իրականացվում է չափանոթի անվանական տարողության կամ դրան բազմապատիկ քանակով։
ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Առևտրի կետերում չափանոթները նախատեսված են հեղուկ վառելիքի բաշխման սարքի ճշտության նկատմամբ հավելյալ վստահության ձևավորման համար։
- Չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ։
- Սույն կարգով նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն 20°С ջերմասատիճանի պայմաններում 5 դմ3 անվանական տարողություն ունեցող առնվազն մեկ չափանոթով:
- Չափանոթների հարաբերական սխալանքը չի կարող գերազանցել ± 0,5%:
- Վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը։
- Չափանոթների կառուցվածքը պետք է լինի մետաղական, չժանգոտվող և երկարատև շահագործման դեպքում չձևափոխվող՝ ապահովելով կոշտություն, ամրություն և տարողության հաստատունությունը, նախատեսի շահագործման ժամանակ լվացումը, փակիչ ծորակի առկայության դեպքում՝ դրա հուսալի աշխատանքը, քանդովի կցամասերի հերմետիկությունը:
- Չափանոթները կարող են հավաքակցված լինել կոշտ շրջանակի վրա, որը թույլ է տալիս փոխադրումը և պաշտպանում է չափանոթի պատասխանատու կցամասերը մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև ապահովում է չափանոթի բկանցքի առանցքի ուղղահայաց տեղակայումը։
- Չափանոթները պետք է ունենան չափիչ բկանցքի ուղղահայաց առանցք։
- Չափանոթները պետք է ունենան անվանական տարողության նշումով թափանցիկ բկանցք կամ անվանական տարողության նշագծով թափանցիկ պատուհաններով բկանցք կամ տարողության նշագծերով՝ թափանցիկ պատուհաններով և սանդղակով բկանցք կամ անվանական տարողության ջրաթափով բկանցք կամ բկանցքի առանցքին զուգահեռ՝ իրար կողքի գտնվող մակարդակաչափ խողովակով և սանդղակով ոչ թափանցիկ բկանցք։
- Չափանոթները կարող են սարքավորված լինել փրփրամարիչներով, ջերմաչափերով (ջերմաստիճանի տվիչներով) և հարթաչափերով:
- Չափանոթի սանդղակը պետք է գտնվի դիտապատուհանի կամ մակարդակաչափ խողովակի մոտ: Սանդղակը պետք է ամրացված լինի չափանոթի բկանցքին այնպես, որ դրա դիրքը հնարավոր չլինի փոփոխել առանց հավաստադրոշմի (կապարակնիքի) խախտման:
- Չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդակաչափ խողովակը պետք է պատրաստված լինի անգույն ապակուց և չունենա հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ: Բկանցքի և սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն բկանցքի առանցքին ուղղահայաց:
- Աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն կայուն և հստակ տեսանելի, ընթեռնելի՝ ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը:
- Սանդղակի վրա պետք է լինեն անվանական տարողության, սանդղակի սկզբնական և ծայրային արժեքների թվային նշագծեր: Սանդղակի բաժանքները պետք է համապատասխանեն հաշվանքի հարմարավետության համար կլորացված՝ անվանական տարողության նշագծի վրա 20°С ջերմաստիճանի պայմաններում չափանոթի առավելագույն թույլատրելի բացարձակ սխալանքի արժեքին:
- Չափանոթի բկանցքի աստիճանավորված մասը պետք է լինի անվանական տարողության նշագծից վերև և ներքև՝ տարողության 1%-ից ոչ պակաս:
- Չափանոթների սանդղակի նշագծերի լայնությունը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ ավելի:
- Չափանոթները կարող են ունենալ հեղուկը մինչև անվանական տարողության նշագիծ հասցնելու համար նախատեսված ծորակ:
- Չափանոթների կոնաձև պատերի թեքության անկյունները ուղղահայաց առանցքի նկատմամբ պետք է լինեն 45°-80°:
- Չափանոթի կառուցվածքը պետք է ապահովի սանդղակային թիթեղի տեղաշարժը, չափիչ բկանցքի փոխարինումը և ծորակի տեղաշարժը բացառող դրոշմների կամ կապարակնիքների հարմարավետ զետեղումը:
- Չափանոթի իրանին կամ դրան ամրացված ցուցանակի վրա պետք է զետեղվի տեղեկությոններ չափանոթի արտադրող ձեռնարկության անվանման և ապրանքանիշի, ըստ արտադրող ձեռնարկության համարակալման համակարգի հերթական համարի. թողարկման տարվա, 20°С ջերմաստիճանի պայմաններում անվանական տարողության՝ արտահայտված դմ3-ով կամ լիտրերով և ճշտության դասի կամ թույլատրելի առավելագույն հարաբերական սխալանքի մասին:
III․ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
- Չափանոթի միջոցով վաճառքն իրականացնելու դեպքում վառելիքի լիցքավորումը չափանոթից ավտոմեքենայի բաք կատարվում է վառելիքի արտահոսքի և մնացորդի հնարավորությունը բացառող ձագարի միջոցով։
- Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում չափանոթը պետք է համալրված լինի հակահրդեհային փրփրամարիչով, որը կբացառի լիցքավորման ժամանակ վառելիքի արտանետման հնարավորությունը և հրդեհի առաջացումը՝ հատկապես դիզելային վառելիքի լիցքավորման դեպքում։
- Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետ շահագործող անձը պետք է ապահովի տվյալ կետի՝ անհատական պաշտպանության միջոցներով համալրումը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
- Չափանոթների մեջ վառելիք լցնելիս կամ դրանք դատարկելիս չափանոթները պետք է գտնվեն քամու ընթացքի ուղղությամբ։
- Չափանոթների մեջ վառելիք լցնելիս կամ դրանք դատարկելիս, հեղուկ վառելիքը՝ ձեռքերին կամ մարմնի այլ մասերին թափվելու դեպքում անհրաժեշտ է հեղուկ վառելիքն անմիջապես չորացնել նավթամթերքի նկատմամբ չեզոք նյութից կտորով, այնուհետև լվացվել տաք ջրով և օճառով։
- Չափանոթների մեջ հեղուկ վառելիք լցնելիս կամ դրանք դատարկելիս դրա՝ աչքերի մեջ ընկնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
- Յուրաքանչյուր օգտագործումից հետո չափանոթների արտաքին մակերեսը պետք է չորացվի նավթամթերքի նկատմամբ չեզոք նյութից կտորով, որն այնուհետև պետք է դրվի կափարիչով մետաղյա տարայի մեջ:
- Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետ շահագործող անձը պետք է ապահովի անձնակազմի անվտանգության տեխնիկայի հատուկ պատրաստվածություն և հրահանգավորում՝ սույն Հավելվածով սահմանված պահանջների պահպանման և հետևելիության ապահովման տեսանկյունից։
-
Քննարկվել է
25.01.2022 - 09.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4022
Տպել