«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված է, որ 2024 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, նպատակ ունենալով մինչև 2024 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով։ Նշված հարցերի շրջանակը կարգավորելու նպատակով հստակեցվում են սույն օրենքի մի շարք հոդվածներ, որոնցով կարգավորվում են տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունները, պարտականություններն ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունները:
Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել սահմանված կարգով հաստատված, ինչպես նաև առանց սահմանված կարգի հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կարգը:
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է լրամշակել /խմբագրել/ որոշ հոդվածներ, դրանք համապատասխանեցնելով առկա իրավիճակին և քաղաքաշինական բնագավառի ռազմավարական մարտահրավերների պահանջներին, ինչպես նաև բարձրացնել հանրության մասնակցելիությունը քաղաքաշինական գործունեության գործընթացին՝ ապահովելով աշխատանքի նկատմամբ թափանցիկ աշխատելաոճը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Քաղաքաշինության մասին» օրենքում, մասնավորապես՝ օրենքի 10.1-րդ, 12-րդ, 14-րդ, 14.3-րդ, 16-րդ, 19-րդ և 22.1-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, նպատակ ունենալով օրենքը համապատասխանեցնել առկա իրավիճակին և նոր մարտահրավերներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 360.1 կետի համաձայն:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հանրության շրջանակում քաղաքաշինության ոլորտի դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացում: Տեղական ինքնակառավարման և պետական մարմինների գործառույթների հստակեցում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը համահունչ է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում հատվածի դրույթներին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթով սահմանված մեգանպատակների 14.2 և 16.1 ցուցանիշներին և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ռազմավարությունից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումներում կատարվելու են համապատասխան փոփոխություններ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպվելու է «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, «Քաղաքաշինության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտեր» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:
-
Քննարկվել է
20.01.2022 - 04.02.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 4151
Տպել