Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ _______ 2017 թվականի N ___-Ն
Հայաստանի Հանրապետության Ընդլայնված միգրացիոն պրոֆիլի
կառուցվածքը ԵՎ ցուցանիՇների ցանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը` համաձայն Հավելված 1-ի։
բ) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների ցանկը` համաձայն Հավելված 2-ի։
- Սահմանել, որ սույն որոշման Հավելված 2-ում նշված պետական մարմինները`
ա) յուրաքանչյուր տարի, սկսած 2018 թվականից, Հավելված 2-ում նշված ժամկետներում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի նախորդ տարվա ցուցանիշները.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի 2013-2016 թվականների ցուցանիշները:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլում ներառվելիք վիճակագրական աղյուսակները կազմվում են սույն որոշման 1-ին կետի բ) ենթակետով սահմանված ցուցանիշների հիման վրա՝ հինգ տարվա կտրվածքով:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝
ա) սկսած 2019 թվականից, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, պատրաստել և հրապարակել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլը,
բ) այն տարիների համար, երբ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլ չի մշակվում, հրապարակել Հայաստանի Հանրապետության բազային միգրացիոն պրոֆիլ՝ վիճակագրական տվյալները աղյուսակների տեսքով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ.
Երևան
-
Քննարկվել է
29.08.2017 - 13.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 9064
Տպել