Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին առնչվող՝ 5-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակում կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գործող կարգավորման համաձայն.

- գանձապետարանում հաշիվներ ունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը  և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ։  Լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում,

- գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին առնչվող՝ 5-րդ կետով նախատեսված է, նվազեցնել պայմանագրի արդյունքի դիմաց վճարումների կատարման ժամկետները՝ սահմանելով առավելագույնը 5 աշխատանքայի օր:

 Նշվածով պայմանավորված նախագծով նախատեսվում է սահմանել, որ.

-գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարումն իրականացվում է պայմանագրի վճարման ժամանակացույցով սահմանված ժամկետում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

- գանձապետարանում հաշիվներ ունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարում է արձանագրությունը գանձապետական համակարգ մուտքագրված լինելու դեպքում՝ պայմանագրի վճարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Գնման պայմանագրերի պատշաճ կատարման դեպքում նարավորինս նվազեցնել վճարումների կատարման ժամկետները:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել , որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նվազեցնել գնման պայմանագրերով նախատեսված վճարումների կատարման ժամկետները:

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

9

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 7-րդ կետի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներից, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 17-րդ կետից: Մասնավորապես.

- ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 7-րդ կետի հիմքվ ընդունված ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին առնչվող՝ 5-րդ կետով նախատեսված է, որ գնումների հետ կապված կարգավորումներում փոփոխություններ կատարելու միջոցով կնվազեցվեն պայմանագրի արդյունքի դիմաց վճարումների կատարման ժամկետները՝ դրանք փաստաթղթերը ներկայացնելուց մինչև վճարման ժամկետը ներառյալ ընկած հատվածի համար սահմանելով առավելագույնը 5 աշխատանքային օր, հաշվի առնելով բյուջետային ծախսերի կատարման եռամսյակային համամասնությունները: Միջոցառման իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. մարտի 3-րդ տասնօրյակը,

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով սահմանված  է, որ պետական գնումների համակարգի բարեփոխումների շրջանակում ապահովվելու է, որ հատկապես հայաստանյան ընկերությունները ծառայությունների և ապրանքների դիմաց վճարները ստանան առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում,

- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է ... գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.01.2022 - 28.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4780

Տպել