Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
--------- ---------------- 2022 թվականի N - Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման N 11 հավելվածի՝
ա. 29-րդ կետում «ենթակա է» բառը փոխարինել «և ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են» բառերով,
բ. 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 29.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«29.1․Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը և ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձման ենթակա չեն պատերազմի մասնակից հանդիսացող ունկնդրի կողմից, եթե նա ծրագրի ընթացքում դարձել է զբաղված։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից և տարածվում՝ 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
-
Քննարկվել է
12.01.2022 - 27.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3885
Տպել