«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1 կետից հանել «թափուր պաշտոնում» բառերը։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9.1 կետում հանել «թափուր պաշտոնում» բառերը։
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում հանել «թափուր» բառը։
Հոդված 4. Օրենք 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում հանել «թափուր պաշտոնում» բառերը։
Հոդված 5. Օրենքի 146-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև մինչև թափուր տեղի առաջացումը,» բառերը.
2) 2-րդ մասում «անդամի թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «անդամի պաշտոնում» բառերով, իսկ «համապատասխան թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «համապատասխան պաշտոնում» բառերով․
3) 3-րդ մասում հանել «թափուր» բառը։
Հոդված 6. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալը ինքնավար մարմնի նոր անդամ նշանակվելու դեպքում ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետը սկսվում է այդ պաշտոնը թափուր մնալու օրվանից։»։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
-
Քննարկվել է
11.01.2022 - 27.01.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Դիտումներ` 6684
Տպել