Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ի N 495-Ն ԵՎ 460-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Որոշման նախագծով նախատեսվում է՝
- դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների՝ ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակները էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով,
- սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար,
-վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը,
-որոշումը համապատասխանեցնել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենքներին։
-
Քննարկվել է
10.01.2022 - 25.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4929
Տպել