Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- ՀայաստանիՀանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
- Որոշման վերնագրում «ամրացնելու» բառըփոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելու» բառերով,
- Որոշման նախաբանում 64-րդ հոդվածի 5-րդ մասի,» բառերից հետո լրացնել , 605-րդ հոդվածի,» բառերը,
- Որոշման 3-րդ կետից հանել «՝ Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար» բառերը,
- Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։»,
- Որոշումը լրացնել նոր 5․1-ինկետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«5․1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում Երևան համայնքի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր։»,
- Որոշման 6-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետում «մինչև 2021 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի մարտի 1-ը» բառերով,
բ․ 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի մարտի 31-ը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«____» ____________ 2022թ.
ք. Երևան
-
Քննարկվել է
07.01.2022 - 22.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4533
Տպել