Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 ԹՎԱԿԱՆԻ №  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

 

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետը լրացնել նոր՝ ժ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժ) կառուցապատման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո պարտավորությունները պատշաճ կատարած կառուցապատման իրավունք ունեցող անձին այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունքի տրամադրման»:

 

  1. Կարգը լրացնել նոր 46.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«46.3. Սույն կարգի 46.2-րդ կետի ժ) ենթակետով նախատեսված դեպքում, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հրաժարվում է նախապատվության իրավունքից, ապա հողամասի կառուցապատման իրավունքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    04.01.2022 - 20.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4382

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ